0
79 տարի է մեզ բաժանում մայիսիննյան նվիրական օրվանից, որը չի կարող չափվել տարիներով ու տասնամյակներով, քանի որ միշտ արդիական է ու միավորում է հաղթանակի բերկրանքը, ազատ ապրելու իրավունքը, խաղաղությունն ու հիշողությունը: Մենք տոնում ենք Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրը, որը մեծ ու փոքրին է, նրանց, որոնք ժառանգն են հաղթանակը կերտած մարդկանց, ու այդ ճանապարհին կրկին վերահաստատում ենք, որ հանձնառու ենք ունենալու խաղաղ ու անվտանգ հայրենիք, հզոր պետություն: