» ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

 
 
 

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 9-05-2024, 18:12, դիտել են` 37

0 79 տարի է մեզ բաժանում մայիսիննյան նվիրական օրվանից, որը չի կարող չափվել տարիներով ու տասնամյակներով, քանի որ միշտ արդիական է ու միավորում է հաղթանակի բերկրանքը, ազատ ապրելու իրավունքը, խաղաղությունն ու հիշողությունը: Մենք տոնում ենք Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրը, որը մեծ ու փոքրին է, նրանց, որոնք ժառանգն են հաղթանակը կերտած մարդկանց, ու  այդ ճանապարհին կրկին վերահաստատում ենք, որ հանձնառու ենք ունենալու խաղաղ ու անվտանգ հայրենիք, հզոր  պետություն: Հարգելի հայրենակիցներ, Սևան համայնքի բնակիչներ  Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս Մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ, որը յուրաքանչյուրիս համար նվիրական ու թանկ տոն է։  Տասնամյակների հեռվից ավելի են արժևորվում մեր պապերի գործած սխրանքները և հերոսացումը Երկրորդ համաշխարհային պատերազմում: Ռազմի դաշտից մինչև թիկունք նույնն էին ցանկություններն ու նպատակները, և բաղձալի հաղթանակի օրն էլ  վերահաստատեց մեր արժանապատիվ ու խաղաղ ապրելու իրավունքը: Այսօր ապրում ենք բարդ ու բախտորոշ ժամանակաշրջան, ու խաղաղության խորհուրդն էլ մի նոր հնչեղություն է ստացել, որի համար պայքարը պիտի լինի ամենօրյա, իսկ նոր հաղթանակների կերտումը, պետք է դառնա յուրաքանչյուրիս նպատակը: Թեև մեր բազմաբնակավայր  համայնքի՝ Մեծ հայրենականի մասնակիցներից ոչ ոք այլևս ողջ չէ, սակայն նրանց գործած սխրանքն ու օրվա խորհուրդն այլևս սերունդներինն են, որոնք անցյալ դարի 90-ական թվականներին կրկին ոտքի ելան՝  պաշտպանելու իր ինքնությունն ու հայրենիքը: Հայ ժողովրդի լավագույն զավակները դարձան երկրապահ ու մահապարտ, ազատամարտիկ և հայոց նորօրյա բանակի առաջին զինվորներ` փառքով գրելով իրենց անունը հայ ժողովրդի պատմագրության մեջ ու նվիրական հաղթանակների հերոսամատյանում: 2020 թվականի 44-օրյա պատերազմը  կրկին ոտքի հանեց մեր լուսավոր տղաներին. կողք կողքի կռվեցին ժամկետային զինծառայողը, պահեստազորայինը կամավորականն ու  բարձրաստիճան զինվորականը։  Նրանք հավատում էին մեր հաղթանակին, նրանք զոհվեցին, որ մոտեցնեն խաղաղության  օրը, նրանք ընկան, որ ապրի հայրենիքը: 2020թվականից հետո էլ մեր հայորդիներն իրենց պայքարով ու նաև կյանքի գնով հայրենապաշտության դասեր են տվել ու շարունակում են տալ: Մայիսի 9-ին մեկ անգամ ևս գնահատելով և արժևորելով մեր հաղթանակները` վերահաստատում ենք հզոր հայրենիք ունենալու մեծագույն պահանջը, որը միաժամանակ ազդակ է`  միավորել ջանքերը  մարդկությանն սպառնացող վտանգների դեմ`  խաղաղությունը դարձնելով գերակա արժեք: Փառք նրանց, որոնք ընկան մարտի դաշտերում: Մեր խոնարհումը` խաղաղություն նվաճած ու հերոսացած  հայորդիներին: Մեր համախմբման ու միասնականության շնորհիվ կարող ենք և պետք է կերտենք հզոր, կայացած ու ինքնաբավ երկիր. այդ էին երազում մեր բոլոր ժամանակների հերոսները, իսկ մենք պարտավոր ենք նրանց չիրականացած երազանքներն իրագործել: Յուրաքանչյուրս մեր տեղում, մեր աշխատանքով պետք է դառնանք մեր երկրի անվտանգության և հզորության երաշխավորը:  Սևան համայնքի հարգելի բնակիչներ Իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքի ավագանու անունից  շնորհավորում եմ  բոլորիս Մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության օրվա  առթիվ: Մեր ժողովրդի փառապանծ նոր հաղթանակները դեռ գալու են, որոնց  ականատեսն ու մասնակիցը լինելու ենք բոլորս:  Լինենք հավատարիմ բոլոր ժամանակների հերոսների երազանքներին անունները և շարունակենք նրանց գործը` առավել ամրացնելով խաղաղությունը, առավել հզորացնելով մեր երկիրը: Թող հաղթանակներ գրանցվեն մեր կյանքի բոլոր ոլորտներում, որի կարիքն ու անհրաժեշտությունը մեր հայրենիքն ու ժողովուրդը շատ ունեն, ամրապնդենք անվտանգությանն ուղղված մեր բոլոր ջանքերը` վերահաստատեով արժանապատիվ ապրելու մեր իրավունքը: Խաղաղություն և բարօրություն` բոլորի ընտանիքներին, հզորացում և կայուն առաջընթաց՝ մեր պետությանը։

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: