0
Մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետության տոնացույցն ազդարարում է Երկրապահի օրվա մասին, որը, երկիր պահող ու պաշտպանող մարդկանց տոնն է: Մեր երկրի ու ժողովրդի համար բարդ ու ճակատագրական ժամանակաշրջանում հայ ժողովրդի զավակները ստանձնեցին Հայաստանի սահմանները, Արցախ աշխարհը պաշտպանելու սուրբ գործը` դառնալով ազատամարտիկ ու մահապարտ, երկրապահ ու հրամանատար: Հարգարժան երկրապահներ, դուք լավ գիտեք խաղաղության գինը․ դուք այն նվաճել էք զենքով ու հավատով, անձնուրաց պայքարով ու կյանքի գնով: