0
Մայիսի 8-ին Երկրապահի օրվա առթիվ Սևանի պանթեոնում, ուր հանգչում են Արցախյան կռիվներում զոհված սևանցիները, տեղի ունեցան ծաղկադրման և պսակադրման արարողակարգեր: Սևանցի զոհված ազատամարտիների պանթեոն այցելեցին նաև «Նվիրյալներ» ռազմամարզական հասարակական կազմակերպության անդամները հրամանատար Արման Գրիգորյանի գլխավորությամբ, ազատամարտիկներ, երկրապահներ: Սևանցի երկրապահների արցախյան պատերազմում անցած ուղին լի է բազում հերոսապատումներով: Հաղթանակը հեշտ չտրվեց, մեր տղաների թափած արյունն այսօր մեզ բոլորիս համար սուրբ է: Սևանի պանթեոնում ամեն տարի այս օրը սևանցիներն այցելում և իրենց հարգանքի տուրքն են մատուցում արցախյան պատերազմում զոհված սևանցիներին: Ծաղիկներ խոնարհեցին բոլորը, ծաղկեպսակներ դրվեցին նաև Սևանի համայնքապետարանի և այլ կազմակերպությունների կողմից՝ ի հիշատակ արցախյան պատերազմներում զոհված մեր հայորդիների: