» ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

 
 
 

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 8-05-2024, 14:56, դիտել են` 35

0 Մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետության տոնացույցն ազդարարում է Երկրապահի օրվա մասին, որը, երկիր պահող ու պաշտպանող մարդկանց տոնն է: Մեր երկրի ու ժողովրդի համար բարդ ու ճակատագրական ժամանակաշրջանում հայ ժողովրդի զավակները ստանձնեցին Հայաստանի սահմանները, Արցախ աշխարհը  պաշտպանելու սուրբ գործը` դառնալով ազատամարտիկ ու մահապարտ, երկրապահ ու հրամանատար: Հարգարժան երկրապահներ, դուք լավ գիտեք խաղաղության գինը․ դուք այն նվաճել էք զենքով ու հավատով, անձնուրաց պայքարով ու կյանքի գնով: Անցյալ դարի 90-ականներին սկիզբ առած հայրենապաշտության ոգին կրկին բորբոքվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում` միավորելով հայ ժողովրդի կամքն  ու նվիրումը։ Մեր ժողովրդի համար ճակատագրական ու վճռորոշ պահերին երկրապահը կրկին առաջնագծում էր՝ հայրենիքի պաշտպանի ու նվիրյալի իր առաքելությամբ: Այդ պայքարի ճանապարհին ունեցանք անդառնալի ու թանկ կորուստներ։ Երկրապահի օրը նաև հիշատակի և խոնարհումի օր է բոլոր այն հայորդիների հիշատակին, որոնք իմացյալ մահով բռնեցին անմահության ճանապարհը: Փառք նրանց, որոնք ընկան մարտի դաշտում` փրկելով հող հայրենին և իրենց հայրենակիցների կյանքը: Մեր օրերում էլ՝ աշխարհաքաղաքական այս դժվարին ժամանակահատվածում, երբ հայ ժողովուրդն ամեն օր կանգնած է փորձության առաջ, երկրապահները կրկին իրենց փորձառությամբ ու հայրենապաշտությամբ սովորեցնում են լինել միաբան ու համախմբված։ Հարգելի  երկրապահներ Ցանկանում եմ, որ միշտ լինեք թանկ նվաճված մեր հաղթանակների կրողները` այն փոխանցելով գալիք սերունդներին: Մաղթում եմ բոլորիդ առողջություն, բարեկեցություն, ապահով և արժանապատիվ կյանք, քանի որ ձեր կյանքով ու պայքարով բազմիցս եք ապացուցել, որ երկիրն ուժեղ է և անպարտ հայրենասեր և անձնուրաց տղաների շնորհիվ, որոնք այս երկրի տերն են ու պաշտպանը, երկիրը շենացնողն ու պահողը։ Ձեր նահատակված ընկերների, մեր հերոս տղաների կյանքի գնով նվաճված խաղաղությունը բոլորիս պաշտպանության կարիքն ունի:  Հարգելի երկրապահներ, երկրի հոգս ու խնդիրներով ապրող մարդիկ Այսօր, քան երբևէ, մեր միասնականությամբ և հստակ դիրքորոշմամբ պիտի ամրապնդենք մեր երկրի խաղաղությունն ու կայունությունը, բարօրությունն ու անվտանգ ապագան: Լինենք տերն ու պահապանը մեր պետության, մեզ ժառանգված արժեքների և նվաճված հաղթանակների:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: