0
Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրում նոյեմբերի 20-ին շահագործման հանձնվեց հիմնանորոգված և կահավորված բուժկետի տարածքը, որի բացման արարողությանը մասնակցում էին «Բժշկական օգնություն եւ զարգացում» ասոցիացիայի` Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության առողջապահության ոլորտի օպերատոր/վարչական հարցերով պատասխանատու Ժան-Կլոդ Ռոսսեն, Սևան-Գրենոբլ համագործակցության պատասխանատու Նելլի Ստեփանյանը, Սևան համայնքի ղեկավարի օգնական Արման Հարությունյանը, Ծաղկունք բնակավայրի վարչական ղեկավար Սասուն Մինասյանը, Սևանի բժշկական կենտրոնի ներկայացուցիչներ, բուժկետի աշխատակիցներ, ծաղկունքցիներ: