Ապրիլի 29-ին, Քաղաքացու օրվա առթիվ կազմակերպվող միջոցառման շրջանակներում Սևան համայնքում հանրային քննարկման հարթակ տեղադրվեց Սևանի բիզնես կենտրոնում, որտեղ տեղի ունեցավ հանդիպում-զրույց Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանի հետ։
Բանախոսի հետ ունեցած հանրային քննարկմանը մասնակցեցին Սևան բազմաբնակավայր համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարանների սովորողներ, ովքեր ծավալեցին հետաքրքիր քննարկումներ, լսեցին հրավիրված բանախոսին, մասնագիտության ընտրության, պետության զարգացման հեռանկարների մասին, նաև քաղաքացու ակտիվ դիրքորոշման հարցում սեփական մասնակցության ցուցաբերման հետ կապված հարցերի շուրջ։
Քննարկումից հետո Սևանի մշակութային կենտրոնում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու մշակույթի կենտրոնի գարնանային թեմայով և Գեղագիտության ազգային կենտրոնի Սևանի ստորաբաժանման գեղանկարչության խմբի «ՀՀ 12 քաղաքացիները» խորագրով նկարչական ցուցահանդես և համերգային ծրագիր՝ Սևան համայնքի մշակութային կենտրոնի պարային խմբերի սաների ներկայացմամբ։