0
Հայկական Գաթա, Հայկական Հարիսա, Հայկական Թանապուր, Հայկական Ղափամա, Հայկական Տոլմա և այլն: Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման օրերը Սևանում շարունակվում են: Այս անգամ հերթը հայկական ավանդական ուտեստներինն էր: Նոյեմբերիի 12-ին «Հովհ․ Այվազովսկու անվան արվեստի դպրոց»-ի սաները ներկայացրին հայկական խոհանոցի առանձնահատկություններն ու գաղտնիքները: Ավանդական հայկական ուսետները համեմվեցին ժողովրդական երգուպարով: Այս տարի առաջին անգամ Հայաստանում հոկտեմբերի 17-ը նշվեց որպես Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման միջազգային օր: Օրվա առթիվ Սևան համայնքում անց են կացվում մի շարք միջոցառումներ և նախաձեռնություններ: 2006 թ. Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականին «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան և դրա կիրարկման շրջանակում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության և հանրահռչակման ուղղությամբ բազմաբնույթ տեղական և միջազգային ծրագրեր են իրականացվում։ 2009 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքը: Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան նվիրված միջոցառումները վերահաստատում են մեր հանձնառությունը՝ պահպանելու մարդկային ստեղծագործության անգնահատելի արտահայտությունները և ապահովում դրանց փոխանցումը գալիք սերունդներին: