» » Սևան համայնքի և բնակավայրերի մշակութային ժառանգությունը համակարգվել ու քարտեզագրվել է:

 
 
 

Սևան համայնքի և բնակավայրերի մշակութային ժառանգությունը համակարգվել ու քարտեզագրվել է:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 1-11-2024, 12:09, դիտել են` 18

0 Սևան համայնքը իր 12 բնակավայրերով քարտեզագրվել է և պատրաստ է ներկայացման հանրությանը: Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ Սևան համայնքի և բնակավայրերի մշակութային ժառանգության նորաստեղծ քարտեզի շնորհանդեսը Սևանի բիզնես կենտրոնում: Սևան համայնքի և բնակավայրերի մշակութային ժառանգությունը համակարգվել ու քարտեզագրվել է` ձևավորելով զբոսաշրջային ուղղություններ, ֆոտոտեսադարաններ, տեսադարաններ և պատմությունների շտեմարաններ, որոնք ներառում են Սևան համայնքի նյութական և ոչ նյութական արժեքները։ Երիտասարդները դասընթացների շնորհիվ կարող են աշխատել որպես զբոսավարներ: Քարտեզը  հիմնական 10 շերտանի տարբերակ է՝ Սևան խոշորացված համայնքի մշակութային և զբոսաշրջային քարտեզ, Համայնքապատկան հողերի ուրվագծերը, բնակավայրերի  ուրվագծերը, Ոչ նյութական մշակույթ, Լեռներ, Նյութական մշակույթ, Զբոսաշրջային վայրեր, ժամանց, կենսաապահովում, անվտանգություն և այլն: Քարտեզի անվանումն ու այլ մանրամասներ ընթացքում կարող են խմբագրվել, ինչպես նաև լեզուն՝ անգլերեն և հաերեն: Նշված են զբոսաշրջային երթուղիներ, բերդամրոցներ, ժամանցի և հանգստի, առևտրի և  սպասարկման ոլորտներ՝ այն ամենը, ինչ անհրաժեշտ կլինի հատկապես զբոսաշրջիկներին, ինչու չէ, նաև տեղացիներին իմանալու և բացահայտելու Սևանի տարածաշրջանը նորովի: Սևան համայնքն այն բացառիկ համայնքներից է, որ ունի Սևան համայնքի մշակութային զարգացման ռազմավարություն, որն ընդգրկված է Սևան համայնքի 2022-2027թթ-ի հնգամյա զարգացման ծրագրերում: Դեռևս 2021թվականին, EU4CULTURE Մշակույթի և ստեղծարարության խթանումը Արևելյան գործընկերության երկրներում` որպես տնտեսական աճի և սոցիալական զարգացման շարժիչ ուժ ծրագրի շրջանակներում, ազդարարվեցին այն քաղաքների անունները, որոնք պետք է մշակեին իրենց քաղաքների մշակութային ռազմավարությունը: Այդ քաղաքները երեքն էին՝ Սևան, Իջևան, Չարենցավան: Սևանում ծրագիրն իրականացվեց Սևանի համայնքապետարանի և գործընկեր «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն», «Սևան» երիտասարդական ակումբ», «Նոր Արվեստի Փուլ» հասարակական կազմակերպությունների միջոցով` ներառելով մի շարք գործողություններ, մշակութային ուղղվածության բաղադրիչներ և միջոցառումներ: Ռազմավարությամբ սահմանվել է երեք հիմնական նպատակ՝ - Առավելագույնս օգտագործել Սևան համայնքի մշակութային ներուժը՝ ի նպաստ համայնքի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման. - Սևանը դիրքավորել որպես մշակութային խաչմերուկ և միջմշակութային փոխգործակցության հարթակ. - Սևանը հանրահռչակել որպես էկոկենցաղավարման և էկոտնտեսավարման մշակույթի ձևավորման և արտահանման համայնք: Տեղեկացնենք, որ Սևանը EU4Culture տարածաշրջանային քաղաքների ցանցի մաս է կազմում: Ծրագիրը ներառել է Սևան խոշորացված համայնքի ողջ տարածքը, աշխատանքներում ներգրավվել են  կամավորներ Սևան համայնքի բոլոր բնակավայրերից, որոնք մասնակցել են  նաև փորձի փոխանակման հանդիպումներին: Տեղեկացնենք, որ EU4Culture-ը քառամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից աջակցելու մշակույթի և ստեղծագործական հատվածին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արևելյան գործընկերության երկրների մարզային քաղաքներին: Ծրագիրն իրականացվում է Գյոթե ինստիտուտի (ղեկավար), Չեխական կենտրոնների, Դանիայի մշակութային ինստիտուտի և Վրաստանի ֆրանսիական ինստիտուտի կողմից:

Խումբ` Культура

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: