0
Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման օրերը Սևանում շարունակվում են: Հոկտեմբերի 21-ին «Տարածքային զարգացման եվ հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն Սևանի բիզնես կենտրոնում կազմակերպել էր Թաուն հոլլ, որի ընթացքում իրականացվեց քննարկում Սևան համայնքի ոչ նյութական մշակութային ժառանգության բացահայտման ու քարտեզագրման վերաբերյալ՝ 12 բնակավայրերի ներառմամբ: Սևան համայնքը այն բացառիկ համայնքներից է, որ ունի Սևան համայնքի մշակութային զարգացման ռազմավարություն, որն ընդգրկված է Սևան համայնքի 2022-2027թթ-ի հնգամյա զարգացման ծրագրեում: Սևան համայնքի ոչ նյութական մշակութային ժառանգության բացահայտումն ու քարտեզագրումը առանցքային նշանակություն ունի մշակութային արժեքների առևտրայացման հարցում՝ դրանով իսկ նպաստելով համայնքի բնակավայրերում սոցիալ-տնտեսական զարգացմանը և բնակիչների կյանքի որակի բարելավմանը։ Թաուն հոլլի նպատակն էր բացահայտել բնակավայրի ծագման պատմություն, հեքիաթներ, առասպելներ և լեգենդներ, երգ ու պար,թատրոն և այլ կատարողական արվեստ, արհեստներ և արվեստներ, տոներ և ծեսեր, խոհանոց, սովորույթներ և ավանդույթներ, հետաքրքիր և ստեղծարար մարդկանց, գյուղատնտեսության վարման առանձնահատուկ ձևեր, բարբառներ և խոսվածքներ, բնակավայրին բնորոշ խաղեր և սպորտաձևեր: Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման օրվան նվիրված միջոցառումները կշարունակվեն Սևան համանքում նաև նոյեմբեր ամսվա ընթացքում: