» » Սևանում շարունակվում են ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման օրերը:

 
 
 

Սևանում շարունակվում են ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման օրերը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 19-10-2024, 10:58, դիտել են` 22

0 Հոկտեմբերի 18-ին «Բոհեմ» արվեստանոց թեյարանում, «Գամմա» բենդի մասնակցությամբ, «Աբդեյթ-4 երգվող երգեր» երգացանկով, սևանցի հանդիսատեսին ներկայացվեց «Էսօր իրգուն ուրբաթնուկ ա» համերգային ծրագիրը։ Նախքան համերգային ծրագրի մեկնարկը, «Գամմա» բենդի երաժիշտները պատասխանեցին Գոմաձորի միջնակարգ դպրոցի երաժշտություն սիրող և ուսումնասիրող աշակերտների հարցերին, ովքեր օրվա հյուրերն էին «Բոհեմ» արվեստանոց թեյարանում: «Գամմա» բենդի երգացանկի երգերը գրանցվել են մարզի համայնքերի տարեցներից, հաջորդիվ այդ երգերը նոտայագրվել են, մշակվել և մասնագետ երաժիշտների խորհրդատվությամբ գործիքավորվել ու ձայնագրվել և այսօր նպաստում են  Սևանա լճի ավազանի առափնյա համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, կենսունակության և փոխանցման ապահովմանը: Այս տարի առաջին անգամ Հայաստանում հոկտեմբերի 17-ը նշվում է որպես Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման միջազգային օր: Պետության առանցքային քաղաքականության մաս են ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների գնահատումն ու տարածումը, ըստ պատշաճի հանրահռչակումը, պահպանումն ու փոխանցումը: Այդ արժեքները կենսունակ են համայնքներում, ինչպես նաև ազգայինի և համամարդկայինի համադրում են: Այս համատեքստում ՀՀ մարզերում և թանգարաններում կկազմակերպվում են մշակութային միջոցառումներ, տարաբնույթ նախագծեր՝ հանրությանն իրազեկելու և ևս մեկ քայլ մոտեցնելու մեր ոչ նյութական ժառանգությանը։ Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման օրերը շարունակվում են Սևանում՝ բազմաբովանդակ միջոցառումներով:

Խումբ` Культура

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: