» » Դդմաշենի գրադարանում տեղի ունեցավ Գոռ Ենոքյանի «Արդարության դարձերեսը» գրքի շնորհանդեսը:

 
 
 

Դդմաշենի գրադարանում տեղի ունեցավ Գոռ Ենոքյանի «Արդարության դարձերեսը» գրքի շնորհանդեսը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 13-10-2024, 14:56, դիտել են` 19

0 Լույս է տեսել Գոռ Գուրգենի Ենոքյանի «Արդարության դարձերեսը» հերթական գիրքը, որում զետեղված են գողտրիկ վիպակներ, որոնք իրական պատմություններ են մեր շրջապատի մարդկանց մասին: Հեղինակը համոզված է, որ գիրքը կընթերցվի մեծ հետաքրքրությամբ ու լայն դաշտ կստեղծի խորհելու և քննարկելու համար:
Հոկտեմբերի 9-ին Դդմաշենի գրադարանում տեղի ունեցավ Գոռ Ենոքյանի «Արդարության դարձերեսը» գրքի շնորհանդեսը և միջոցառում, որը կազմակերպել էին Դդմաշենի գրադարանի տնօրեն Ֆլորա Գրիգորյանն ու գրադարանի աշխատակիցները:
Ներկա էին բազմաթիվ հրավիրված հյուրեր՝ Գոռ Ենոքյանի հարազատներն ու ընկերները, Սևանի համայնքապետարանի աշխատակիցներ, Դդմաշենի հասարակության ներկայացուցիչներ, ովքեր իրենց ելույթում ներկայացրեցին Գոռ Ենոքյան ստեղծագործողին որպես անհատականություն՝ նկարագրելով նրա մարդկային արժանիքները: Նրան ճանաչողները բոլորն էլ շնորհակալություն հայտնեցին Գոռ Ենոքյանին, որ կարողացել է իր աշխատանքով ու մարդկային լավագույն որակներով դրական լիցք հաղորդել իրենց կյանքում: Որպես ընկեր, որպես գործընկեր և որպես համագյուղացի, որ միշտ սիրում է իր հայրենի գյուղ Դդմաշենը՝ չնայած, որ երկար տարիներ չի ապրել գյուղում:
Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի անունից Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը պատվոգիր հանձնեց Գոռ Ենոքյանին Սևանի տարածաշրջանի կյանքում ունեցած նշանակալի ավանդի, քաղաքական-հասարակական, ստեղծագործական գործունեության և վաստակի համար:
«Արդարության դարձերեսը» գրքի հեղինակ Գոռ Ենոքյանը պատասխանեց մի շարք հարցերի, որոնք բացահայտում էին ստեղծագործողի բնավորության գծերը և մտորումները կյանքի և իրականաության մասին:
Դդմաշենի և Սևանի գրադարաններին, ինչպես նաև ներկաներին Գոռ Ենոքյանը իր մակագրությամբ նվիրեց իր գրքերը:
Գոռ Գուրգենի Ենոքյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և իրավաբանական ֆակուլտետները, վերապատրաստվել Կահիրեի ոստիկանական ակադեմիայում: Աշխատանքային կենսագրությունը սկսել է Լճաշենի միջնակարգ դպրոցից՝ որպես պատմության ուսուցիչ: Երկար տարիներ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել կուսակցության և կոմերիտմիության Սևանի շրջկոմներում, հանրապետության ՆԳ, արդարադատության և արտակարգ իրավիճակների նախարարություններում: Գնդապետ է: 15 տարի եղել է Սևանի ՆԳ բաժնի պետի տեղակալը, այնուհետև աշխատել է որպես Գեղարքունիքի մարզի ԴԱՀԿ բաժնի պետ, արտակարգ իրավիճակների վարչության թիկունքի պետի տեղակալ, գնումների և մատակարարման բաժնի պետ, իսկ արտակարգ իրավիճակների նախարարության ստեղծումից հետո, աշխատել է որպես այդ նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն, հասարակական կարգով, հինգ տարի ժամանակով ընտրվել է ՀՀ ֆինանսների նախարարության գնումների բողոքարկման խորհրդի համանախագահ: Ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան ազատագրական մարտերին: Ունի բնական գիտությունների Ռուսաստանի ակադեմիայի հայկական մասնաճյուղի «Պատվավոր դոկտորի» կոչում: Ամուսնացած է, ունի երեք զավակ և հինգ թոռնիկ:

Խումբ` Культура

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: