» » Սևանում անցկացվեցին Անկախության 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ:

 
 
 

Սևանում անցկացվեցին Անկախության 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 22-09-2024, 12:40, դիտել են` 23

0 Սեպտեմբերի 21-ի` Անկախության օրվա առթիվ Սևանի համայնքապետարանի աշխատակազմը, վարչական ղեկավարներ և  համայնքի ավագանու անդամներ` Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի գլխավորությամբ այցելեցին Սևանի քաղաքային պանթեոն, որտեղ հանգչում են Արցախյան պատերազմներում զոհված ազատամարտիները և կատարեցին պսակադրում, ծաղիկներ խոնարհելով ի հիշատակ արցախյան հերոսամարտերում նահատակված հերոս տղաների: Սևանի պանթեոն այցելեցին նաև Սևանի հիմնարկ-ձեռնարկությունների, կրթական ու մշակութային օջախների սաներ, աշխատանքային կոլեկտիվներ, դպրոցականներ և անհատներ: Ծաղկադրման արարողակարգեր են տեղի ունեցել նաև Սևան համայնքի բնակավայրերում, որով հարգանքի տուրք է մատուցվել Հայաստանի Անկախության համար նահատակված մեր հերոսների հիշատակին: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանը հանրաքվեով դուրս եկավ Խորհրդային Միության կազմից ու դարձավ անկախ պետություն: Բնակչության բացարձակ մեծամասնությունն «այո» ասաց ազատ ու անկախ ապրելու իր իրավունքին: Սևանի Ս. Զաքարյանի անվան համայնքային մշակութային կենտրոնի հարակից տարածքում տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ «Անկախության 33-ամյա ճանապարհը» խորագրով: Նույն օը Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում մեկնարկեց Հայաստանի Պաուերլիֆտինգի բաց առաջնությունը՝ նվիրված Անկախության օրվան, որին մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերից և արտերկրից ժամանած բազմաթիվ մարզիկներ: Առաջնությունը շարունակվեց նաև սեպտեմբերի 22-ին: Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով և պատվոգրերորվ: Այս մրցաշարի լավագույն մարզիկները հոկտեմբերի 22-28-ը կմասնակցեն Լեհաստանում կայանալիք պաուերլիֆտինգի աշխարհի առաջնությանը։

Խումբ` Культура

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: