» » Տեղի ունեցավ Գագարինի պարարվեստի, Կար ու ձևի և ձեռագործության, նկարչության, ասեղնագործության, գոբելենի ուսուցողական խմբերի տարեվերջյան հաշվետու միջոցա

 
 
 

Տեղի ունեցավ Գագարինի պարարվեստի, Կար ու ձևի և ձեռագործության, նկարչության, ասեղնագործության, գոբելենի ուսուցողական խմբերի տարեվերջյան հաշվետու միջոցա

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 9-07-2024, 16:11, դիտել են` 41

0 Հուլիսի 9-ին տեղի ունեցավ Գագարինի պարարվեստի, Կար ու ձևի և ձեռագործության, նկարչության, ասեղնագործության, գոբելենի ուսուցողական խմբերի տարեվերջյան հաշվետու միջոցառումը:
 Այս խմբերը Գագարինում իրենց գործունեությունն են իրականացնում Գագարինի մշակույթի կենտրոնում՝ պարուսույց, խմբի ղեկավար Համասփյուռ Ավագյանի և Կար ու ձևի և ձեռագործության, նկարչության, ասեղնագործության, գոբելենի ուսուցողական խմբի ղեկավար Թամարա Խաչատրյանի ջանքերով: «Երեխաների դերն արվեստում» խորագիրը կրող պարի, կար ու ձևի, ձեռագործության և նկարչության տարեվերջյան հաշվետու ցուցահանդես-միջոցառումը մեկնարկեց Արցախյան պատերազմներում իրենց կյանքը զոհած հայորդիների՝ այդ թվում 44-օրյա պատերազմում զոհված 7 գագարինցի տղաների հիշատակի հարգանքի տուրքով: Կար ու ձևի և ձեռագործության, նկարչության, ասեղնագործության, գոբելենի ուսուցողական խմբի դասասենյակը կրում է, խմբի նախկին սան, գագարինցի հերոսներից մեկի Տիգրան Ղարիբյանի անունը: Ցուցահանդեսի և միջոցառման ընթացքում ներկայացվեց երեխաների տարվա ընթացքում ձեռքբերումներն ու աշխատանքները: Երեք ու կես տարուց ավելի է, ինչ գործում է «ՀԱՄԱՍ» պարային ստուդիան՝ գեղարվեստական ղեկավար Համասփյուռ Ավագյան: Պարային համույթը այս տարիների ընթացքում, գործելով Սևան համայնքի բնակավայրերում, բազմաթիվ բեմերում է հանդես եկել և մեծ հաջողություններ է գրանցել: Միջոցառման ընթացքում պարային խմբի սաները հանդես եկան պարային կատարումներով: Ցուցահանդես-միջոցառումը  յուրահատուկ հաշվետվություն էր վերջին մեկ տարվա գործունեության մասին, որի ընթացքում պարի, կար ու ձևի, ձեռագործության և նկարչության սաներից մի քանիսը ստացան իրենց ավարտական վկայականները, իսկ խմբերի բոլոր սաները ստացան շնորհակալագրեր «Երեխաների դերն արվեստում» խորագիրը կրող պարի, կար ու ձևի, ձեռագործության և նկարչության տարեվերջյան հաշվետու ցուցահանդես-միջոցառմանը ակտիվ մասնակցության համար։ Ցուցահանդես-միջոցառմանը ներկա Գագարինի բնակիչները ծանոթացան տարվա ընթացքում իրենց երեխաների ձեռքի աշխատանքներին՝ մեծ բավականություն ստանալով նաև երեխաների կատարումներից: Գագարինի մշակույթի  կենտրոնում գործող պարի, կար ու ձևի, ձեռագործության և նկարչության ուսուցողական խմբակները կշարունակեն իրենց գործունեությունը՝ Գագագարինցի երեխաներին ներգրավելով արվեստի բնագավառ:

Խումբ` Культура

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: