» » Սևանի Հովհ. Այվազովսկու անվ. Արվեստի դպրոցն ամփոփեց ուսումնական տարին ցուցահանդեսով:

 
 
 

Սևանի Հովհ. Այվազովսկու անվ. Արվեստի դպրոցն ամփոփեց ուսումնական տարին ցուցահանդեսով:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 20-06-2024, 11:38, դիտել են` 46

0 Սևանի Հովհաննես Այվազովսկու անվան Արվեստի դպրոցն ամփոփեց ուսումնական տարին տարեվերջյան հաշվետու ցուցահանդեսով: Հունիսի 19-ին Արվեստի դպրոցը հանդես եկավ ուսումնական տարվա ավարտին նվիրված ցուցահանդեսով: Դպրոցի ճեմասրահում ներկայացված էին դպրոցի սաների ձեռքի աշխատանքները: Միջոցառմանը ներկա էին Սեւանի համայնքապետարանի, արվեստի դպրոցի աշխատակիցներ, ծնողներ: Շուրջ 350 աշակերտ և 20-ից ավել խմբակներ ունեցող Սևանի արվեստի դպրոց հաճախողների թիվը գնալով ավելանում է: Արվեստի դպրոցը գործում է ողջ ծանրաբեռնվածությամբ` երեխաների արտադպրոցական առօրյան դարձնելով բովանդակալից ու հագեցած: Տարբեր խմբերի սաների սովորածը, արհեստների ու արվեստի տարբեր ճյուղերում ձեռքբերած կարողություններն ու հմտությունները ներկայացել էին մեկ հարկի տակ: Սևանի համայնքապետարանի աշխատակիցներն ու մյուս ներկաները դիտեցին ցուցահանդեսը՝ բարձր գնահատական տալով երեխաների ձեռքի աշխատանքների նմուշներին, ոգևորեցին երեխաներին` հաջողություններ մաղթելով հետագա ստեղծագործական աշխատանքում: Ուսումնական տարվա ընթացքում աչքի ընկած երեխաներն ու Արվեստի դպրոցի աշխատակիցներ արժանացան պատվոգրերի:  Հանրապետական մրցույթ-ցուցահանդեսներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և բարձր ցուցանիշներ ապահովելու համար Սևանի Հովհաննես Այվազովսկու անվան Արվեստի դպրոցի տնօրեն Հասմիկ Խանդանյանի կողմից պատվոգրի արժանացավ Արվեստի դպրոցի ուսուցիչ Էմմա Գալստյանը: «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսին հատուկ մրցանակի արժանանալու համար դպրոցի տնօրեն Հասմիկ Խանդանյանի կողմից պատվոգրի արժանացավ դպրոցի սան Էմիլի Խաչատրյանը: Սևանի համայնքապետարանի կողմից ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում կազմակերպված «Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով նկարչական մրցույթում երրորդ տեղը զբաղեցնելու համար դպրոցի տնօրեն Հասմիկ Խանդանյանի կողմից պատվոգրի արժանացավ դպրոցի սան Մարի Գալեյանը:

Խումբ` Культура

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: