» » ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումները Սևան համայնքում շարունակվում են:

 
 
 

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումները Սևան համայնքում շարունակվում են:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 7-06-2024, 14:48, դիտել են` 47

0 ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումները, որոնք մեկնարկել էին դեռևս մայիսի 27-ից,  Սևան համայնքում շարունակվում են: Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան (EU Sustainable Energy Week) նվիրված միջոցառումներն անցկացվում են ԵՄ պետություններում և այլ երկրներում 2024 թվականի մարտից հունիս ընկած ժամանակահատվածում: Հունիսի 5-ին Սևանի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզում անցվկացվեց «Կանաչ» էներգիան բնության մեջ թեմայով բաց-պարապմունք՝ նվիրված շրջակա միջավայրի պահպանությանը: Երեխաները ծանոթացան շրջապատող աշխարհի և բնության երևույթների միասնականությանը և փոխկապակցվածությանը: Իմացան, թե ինչ է հողմակայանը, արևային ջրատաքացուցիչը, արևային վահանակը: Հունիսի 5-ին Լճաշեն բնակավայրի Րաֆֆի Հովհաննիսյանի անվան մշակույթի կենտրոնում անցկացվեց ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառում: Ներկայացված էր նաև Լճաշենի արվեստի դպրոցի սաների նկարչական աշխատանքների ցուցահանդես՝ «Կանաչ աշխարհ» խորագրով: Այս աշխատանքները ևս կմասնակցեն  ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված մրցույթին: Հունիսի 6-ին Սևանի թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզում տեղի ունեցավ պարապմունք–զրույց՝ «Պահպանենք մեր մոլորակը» խորագրով: Երեխաները դաստիարակի օգնությամբ տեսակավորեցին պլաստիկե և թղթե թափոնները, կարևորեցին Երկիր մոլորակի պահպանությունն ու շրջակա միջավայրի մաքրությունը: Հունիսի 6-ին Սևանի համայնքային մշակութային կենտրոնի սաները Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում ցուցադրեցին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված պարային թեմատիկ ֆլեշմոբ: Երեխաները Մշակույթի կենտրոնի դահլիճում դիտեցին նաև «Չեբուրաշկա» ֆիլմը: Արդեն չորս տարի Սևան համայնքը միանում է Կայուն էներգիայի շաբաթվան` ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո: Այս տարի ևս հայտարարվել է ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական աշխատանքների մրցույթ, որին կարող են մասնակցել բնակիչները, խրախուսվում է երեխաների, երիտասարդների մասնակցությունը: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել ոչ ավել, քան երկու աշխատանք: «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է միավորել և աջակցություն տրամադրել Արևելյան գործընկերության երկրների տեղական ինքնակառավարման մարմիններին՝ կայուն էներգետիկ և կլիմայական զարգացման սկզբունքների վրա հիմնված քաղաքականության իրականացման նպատակով:

Խումբ` Культура

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: