» » Հայաստանի 1-ին Հանրապետության օրվա առթիվ Սևանում անցկացվեցին մի շարք միջոցառումներ:

 
 
 

Հայաստանի 1-ին Հանրապետության օրվա առթիվ Սևանում անցկացվեցին մի շարք միջոցառումներ:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 28-05-2024, 15:59, դիտել են` 37

0 Սևանի Վ. Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի կենտրոնական գրադարանում ձևավորվել էր  «28-ը մայիսի` մեր անցյալի, ներկայի ու ապագայի խաչմերուկում» խորագրով ցուցադրություն, որտեղ ներկայացված էին առաջին Հանրապետության ստեղման վավերագրեր, գործիչների մասին տեղեկատվություն, ինչպես նաև Սարդարապատի, Բաշ Ապարանի  և  Ղարաքիլիսայի   հերոսամարտերի մասին պատմող գրականություն, որոնց ծանոթացան գրադարանի այցելուները: Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցում անցկացվեց «Հայրենիքն իմ սրտում և իմ աշխատանքներում» ձեռքի աշխատանքների ցուցահանդես, որտեղ ներկայացված էին դպրոցի սաների սաների ներկայացմամբ: Երեխաներն իրենց հոգու աչքերով և վառ երևակայությամբ ներկայացրել էին հայրենիքը։  Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված միջոցառումները շարունակվեցին Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնի դիմաց: Տեղի ունեցավ տոնական համերգային ծրագիր` «Հայրենիք, Ես մի ծիլն եմ քո արտի» խորագրով: Միջոցառումը մեկնարկեց Լոռու եւ Տավուշի մարզերում ջրհեղեղի հետևոնքով զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով: Իրենց կատարումներով հանդես եկան Սևան համայնքի մշակութային կենտրոնի պարային համույթները, Սևանի երաժշտական դպրոցի սաները,անհատ կատարողներ: 1918թ-ի մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո նոր ծնունդ առավ հայկական առաջին պետությունը: Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, քեմալական Թուրքիայի հարձակումը, խանգարելու էին պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց երկուսուկես տարի՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը: Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է, նախ և առաջ՝ Հայոց Պետականությունը վերակերտելու առումով։

Խումբ` Культура

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: