» » ապրիլի 15-ից 22-ը՝ «Գրադարանը՝ նորարարության հարթակ»

 
 
 

ապրիլի 15-ից 22-ը՝ «Գրադարանը՝ նորարարության հարթակ»

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 18-04-2024, 13:59, դիտել են` 294

0

Ապրիլին անցկացվում է Ազգային գրադարանային շաբաթը։ Այս տարի շաբաթը մեկնարկեց ապրիլի 15-ին և կտևի մինչև ապրիլի 22-ը՝ «Գրադարանը՝  նորարարության հարթակ» կարգախոսով։ 

Սևանի Վահե Ստեփանյանի անվան կենտրոնական գրադարանի, Գրադարանների կենտրոնացված համակարգի Սևան համայնքի բնակավայրերի գրադարաններում շաբաթը հագեցած է տարբեր գրադարանային և մշակութային իրադարձություններով։

Սեմյոնովկայի գրադարանում կազմակերպվեց  ցերեկույթ նվիրված Պարույր Սևակի 100-ամյակին։

Զովաբերի գրադարանում ձևավորվել և կազմակերպվել է «Հիշարժան տարեթվեր» խորագրի ներքո գործող 

ուցահանդես և գրական ցերեկույթ` նվիրված հայ գրող, հասարակական-քաղաքական-մշակութային գործիչ, 

թարգմանիչ Վրթանես Փափազյանի 160-ամյակին։ Ցերեկույթի մասնակից երեխաները ընթերցեցել են գրողի 

ստեղծագործություններից։

Սևանի կենտրոնական գրադարանում Սևանի 4-րդ հիմն. դպրոցի 6ա դասարանի աշակերտները (դասղեկ՝ 

հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մերի Միքայելյան) ծանոթացել են գործող ցուցադրություններին։ 

Շնորհալի երեխաներից Սերինե Քամալյանը ընթերցել է իր իսկ գրած գեղեցիկ աքրոստիկոսը՝ նվիրված 

սիրելի դասղեկին։ 

Այցը եզրափակվել է մանկական գրադարանում, որտեղ աշակերտները ծանոթացել են «Հեքիաթների 

աշխարհում» ցուցադրությանը։


Սևանի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները (դասղեկ՝ Ռուզաննա Դալլաքյան, հայոց լեզվի և 

գրականության ուսուցչուհի Անահիտ Ավետիսյան) Սևանի կենտրոնական գրադարանում անցկացրել են բաց 

դաս-քննարկում՝ նվիրված հայ մեծանուն գրող Րաֆֆու կյանքին ու ստեղծագործական գործունեությանը։ 

Մասնակցում էին նաև դպրոցի մեթոդմիավորման նախագահ Արմինե Ղազարյանը ու հայոց լեզվի և 

գրականության ուսուցչուհի Էմմա Իսրայելյանը։ Քննարկումն անցավ հետաքրքիր մթնոլորտում՝ համեմված 

ասմունքով և հետաքրքիր փաստերի ներկայացմամբ։ Վերջում աշակերտները գրքեր նվիրեցին գրադարանին։


Սևանի ԳԿՀ Ծաղկունքի գրադարանում հյուրընկալվել են Ծաղկունքի այլընտրանքային մանկապարտեզի երեխաները՝ դաստիարակներ Լ.Մկրտչյանի և Ա.Բադալյանի 

ուղեկցությամբ: Երեխաները շրջել են գրադարանում, ծանոթացել օգտվելու կանոններին, իրականացվող աշխատանքներին: Այնուհետև 

«Մանկական գրականություն» բաժնում երեխաները ունկնդրել են Հ.Թումանյանի «Սևուկ ուլիկը» հեքիաթը: 

Երեխաները խաղացել են հայկական ժողովրդական խաղեր՝ «Հանելուկախաղ» և «Համրախաղ»: Շրջայցի ավարտին, փոքրիկներից 

մի քանիսը արտասանել են քառյակներ։ Հագեցած ժամեր անցկացնելուց հետո, փոքրիկները հեռացել են գրադարանից՝ կրկին վերադառնալու ակնկալիքով։

Ազգային գրադարանային շաբաթը կշարունակվի մինչև ապրիլի 22-ը:

Խումբ` Культура

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: