0
Ռազմավարության միջոցով հնարավորություններ են ստեղծվել համայնքի մշակութային ներուժի ամբողջական բացահայտման ու վերաարժեւորման համար՝ ինչը ծառայելու է Սեւանի յուրաքանչյուր բնակչի կյանքի որակի բարելավմանն ու համայնքի միջազգային հանրահռչակմանը: ՄԶՌ հիմնական տեսլական է սահմանվել կայուն, պատասխանատու և ներառական մշակութային կյանքի առկայությունը Սեւան համայնքում: Ռազմավարությամբ սահմանվել են երեք հիմնարար նպատակներ ՝ Ռազմավարական նպատակ 1. Առավելագույնս օգտագործել Սևան համայնքի մշակութային ներուժը՝ ի նպաստ համայնքի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման։ Ռազմավարական նպատակ 2. Սևանը դիրքավորել որպես մշակութային խաչմերուկ և միջմշակութային փոխգործակցության հարթակ Ռազմավարական նպատակ 3. Սևանը հանրահռչակել որպես էկոկենցաղավարման և էկոտնտեսավարման մշակույթի ձևավորման և արտահանման համայնք Երիտասարդները, ոլորտի լավագույն մասնագետների աջակցությամբ համապատասխան կարողություններ ու հմտություններ ձեռք բերելուց հետո, կիրականացնեն մշակութային ժառանգության արժեքների քարտեզագրման աշխատանքները, որի արդյունքում կձևավորվեն զբոսաշրջային ուղղություններ, ֆոտոտեսադարաններ, տեսադարաններ և պատմությունների շտեմարաններ՝ ներառելով Սևան համայնքի նյութական և ոչ նյութական արժեքները։ Արդեն այս ամռանից այդ երիտասարդները կարող են աշխատել որպես զբոսավարներ: Նախագիծն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture ծրագրի շրջանակում: