0
NøMad-ը շվեյցարացի արձակագիր և երաժիշտ Քրիստոֆ Մեյերի նոր երաժշտական նախագիծն է։ NøMad նախագիծը ձայնագրվել է մի
քանի երաժիշտների հետ համագործակցությամբ:
90-ականներին Քրիստոֆ Մեյերը պայմանագիր է կնքել հեղինակավոր ձայնագրման EMI լեյբլ ստուդիայի հետ։ 7 տարի նա իր
ռոք երաժշտությամբ հանդես է եկել Եվրոպայում և Հարավային Ամերիկայում:
Քրիստոֆ Մեյերը առաջին արտասահմանցի երաժիշտն էր, ով պատերազմի ժամանակ նվագել է Հարավսլավիայում։
2003 թվականին Քրիստոֆը ձայնագրել է Jura Zik ձայնասկավառակը, որը նվիրված էր շվեցարական Jura տարածաշրջանին, որտեղ նա ապրում է: Շուրջ 20 տարի նա
հյուրախաղերով հանդես է եկել Jura Zik երգացանկով։
2021 թվականին Քրիստոֆը ճանապարհորդում է Եվրոպայով։ Նա ձայնագրել է իր Nømad նախագիծը։ Համագործակցում է մի
քանի ճանաչված երաժիշտների հետ: NøMad-ն առաջին անգամ ներկայացվել է հանրությանը 2022 թվականին։
Սևանցի երիտասարդ երաժիշտները հնարավորություն ունեցան վայելելու այս հրաշալի երաժշտի երաժշտական երեկոն Բոհեմում։