» » Բոլոր հերոսածին մայրերին և հերոսների կանանց ծաղիկներ ու մեծարում:

 
 
 

Բոլոր հերոսածին մայրերին և հերոսների կանանց ծաղիկներ ու մեծարում:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 8-04-2023, 14:50, դիտել են` 89

0

Ապրիլի 7-ինՄայրության և գեղեցկության օրը Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը սևանցի հերոսների մայրերինկանանցքույրերին հրավիրել էր Սևանի բիզնես կենտրոն «Նվիրում» խորագրով հանդիպում-միջոցառմանը

    Հրավիրված էին Արցախյան բոլոր պատերազմներում որդիներ և ամուսիններ կորցրած մայրեր ու կանայք, ազտամարտիկ կանայք Սևան համայնքից:

   Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը շնորհավորեց հերոսների մայրերին ու կանանց «Մայրության և գեղեցկության օրվա» առթիվ՝ մաղթելով խաղաղություն, ներդաշնակ կյանք, գնահատված ու սիրված լինելու մեծագույն բերկրանք և երջանկություն:

Այսօրը ևս մեկ պատեհ առիթ է երախտիքի խոսքեր հղելու մեր մայրերին ու կանանց, որոնք հայրենիքին տվեցին ամենաթանկը: Հերոսներ ծնած ու դաստիարակած մայրեր, քույրեր, պատերազմի դաշտում թանկ կորուստներ տված կանայք. Խոնարհվում ենք ձեր կամքի, մեծագույն ուժի  առաջ: Շնորհակալություն, որ այստեղ եք: Համայնքային իշխանությունը Ձեր կողքին է, մենք պատրաստակամ ենք Ձեր ցանկացած խնդրին օժանդակելու և լուծում տալու, Ձեր կողքին լինելու: Սփոփանքի ոչ մի խոսք չի կարող մեղմել այն ցավը, որ կրում եք Ձեր սրտում: Սակայն թուլ տվեք այս փոքրիկ ուշադրությամբ շնորհավորելուց զատ ասել նաև ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ…»,-իր խոսքում նշել է համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը:

Ապրիլի 7-ի կապակցությամբ Սևան համայնքի ՎՍտեփանյանի անվան կենտրոնական գրադարանը ձևավորել էր գեղեցիկ ցուցահանդես «Կնոջ դերը պատմության մեջ» խորագրով։

Մայրության և գեղեցկության օրվա առթիվ Սևանի Ս. Զաքարյանի անվան համայնքային մշակույթային կենտրոնում անցկացվեց   «Զարթոնքմայրություն» խորագիրը կրող ցուցահանդես և համերգային ծրագիրՍևան համայնքի մշակութային հաստատությունների սաների հեղինակությամբ: 

Համերգային ու պարային ելույթներով հանդես եկան Լճաշենի մանկական արվեստի կենտրոնի, Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցի, Համայնքային մշակութային կենտրոնի պարային խմբերն ու սաները:

Ներկայացված էին Սևան համայնքի մշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքները:

Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ Այդ օրը բոլոր եկեղեցիներում ՍՊատարագ է մատուցվումորպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։

Խումբ` Культура

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: