Հրավիրված էին Արցախյան բոլոր պատերազմներում որդիներ և ամուսիններ կորցրած մայրեր ու կանայք, ազտամարտիկ կանայք Սևան համայնքից:
Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը շնորհավորեց հերոսների մայրերին ու կանանց «Մայրության և գեղեցկության օրվա» առթիվ՝ մաղթելով խաղաղություն, ներդաշնակ կյանք, գնահատված ու սիրված լինելու մեծագույն բերկրանք և երջանկություն:
-«Այսօրը ևս մեկ պատեհ առիթ է երախտիքի խոսքեր հղելու մեր մայրերին ու կանանց, որոնք հայրենիքին տվեցին ամենաթանկը: Հերոսներ ծնած ու դաստիարակած մայրեր, քույրեր, պատերազմի դաշտում թանկ կորուստներ տված կանայք. Խոնարհվում ենք ձեր կամքի, մեծագույն ուժի առաջ: Շնորհակալություն, որ այստեղ եք: Համայնքային իշխանությունը Ձեր կողքին է, մենք պատրաստակամ ենք Ձեր ցանկացած խնդրին օժանդակելու և լուծում տալու, Ձեր կողքին լինելու: Սփոփանքի ոչ մի խոսք չի կարող մեղմել այն ցավը, որ կրում եք Ձեր սրտում: Սակայն թուլ տվեք այս փոքրիկ ուշադրությամբ շնորհավորելուց զատ ասել նաև ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ…»,-իր խոսքում նշել է համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը: