» » Մանկապատանեկան Գրքի շաբաթ-2023-ը մեկնարկեց Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջն. դպրոցից:

 
 
 

Մանկապատանեկան Գրքի շաբաթ-2023-ը մեկնարկեց Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջն. դպրոցից:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 1-04-2023, 17:32, դիտել են` 328

0

Մարտի 31-ին  «Մանկապատանեկան  Գրքի  շաբաթվան»  նվիրված բազմաբովանդակ միջոցառմանը Լճաշենի դպրոց էին 

այցելել բազմաթիվ մանկագիրներ, գրականագետներ, գրողներ՝ Հայաստանի գրողների միության նախագահ 

Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ: Ներկա էին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի Կրթության, 

մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Համբարձում Սաֆարյանը, Լճաշեն բնակավայրի վարչական 

ղեկավար Վահան Մարգարյանը, Սևանի համայնքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության 

հարցերի բաժնի աշխատակիցներ, Աշոտ Տեր-Գրիգորյանի դուստրը՝ բանասիրական գիտությունների թեկնածու, 

դոցենտ Լիլիթ Տեր -Գրիգորյանը և այլ հյուրեր: Լճաշենի դպրոցը մեծ պատասխանատվությամբ էր պատրաստվել օրվա 

առթիվ և հյուրերին ներկայացավ հետաքրքիր միջոցառումների շարքով: Հյուրերին դիմավորեց՝ խորհրդանշական 

տարբերանշանները հյուրերի կրծքին փակցնելով, դհոլահարների խմբի ելույթով: Թումանյանի անվան դասասենյակում 

հյուրերին սպասվում էր «Հեքիաթապատում»: Երեխաները բեմադրեցին թշ Հովհ. Թումանյանի հեքիաթները: Կոմիտասի 

անվան դասասենյակում «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի կատարմամբ հյուրերն ունկնդրեցին «Կաքավիկը» երգը: Բացման

 խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը: Ներկայացնելով հյուրերին՝ Աիդա Մուրադյանը, կարևորելով 

օրվա խորհուրդը, նշեց, որ մեծ պատիվ է, որ «Մանկապատանեկան Գրքի շաբաթ»-ն այս տարի մեկնարկում է Լճաշենի 

դպրոցից, ինչի համար շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար: Հայաստանի Գրողների միության նախագահ

Էդվարդ Միլիտոնյանի կարծիքով, «Մանկապատանեկան գրքի շաբաթ»-ը կնպաստի գիրք կարդալուն, իսկ ժամանակակից 

մանկագիրները հնարավորություն կունենան ներկայանալ հանրությանը, հատկապես երեխաներին: 

Մանկական գրականությունը պետք է պահել հասարակության ուշադրության կենտրոնում, քանի որ դրանից է սկսվում 

երեխայի հոգևոր կյանքը եւ դաստիարակումը,-նշեց Էդվարդ Միլիտոնյանը: «Մանկապատանեկան Գրքի շաբաթ» 

անցկացնելու նպատակն է ժամանակակից մանկական գրականությունը հասցնել 

մատաղ սերնդին, հանդիպումներ կազմակերպել մանկագիրների եւ ընթերցողների միջև: Երեխաները ծանոթացան 

ժամանակակից մանկագիրների ստեղծագործություններին, ուղղեցին հարցեր հյուրերին և խոստացան, որ կշարունակեն 

օգտվել դպրոցի հարուստ գրադարանից, անպայման կկարդան նաև նոր մանկական գրքերը, որոնք համալրեցին դպրոցի 

գրադարանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և 

սպորտի վարչության կրթության բաժնի պետ Համբարձում Սաֆարյանը, ով կարևորեց գրքի և ընթերցանության դերը 

մատաղ սերնդի դաստիարակության գործում, միաժամանակ փոխանցեց մարզպետ Կարեն Սարգսյանի ողջույնները և 

նշեց, որ մարզային և տեղական իշխանություններն ամեն ինչ անում են, որ դպրոցներում լավագույն հիմքերի վրա դրվի 

հատկապես ընթերցանությունը, ինչը կծառայի սերունդների մեջ գրքի և ընթերցանության հանդեպ սեր արմատավորելուն: 

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավար, 

արձակագիր Տիգրան Նիկողոսյանը, Գրողների միության մանկական գրականության բաժանմունքի ղեկավար, մանկագիր 

Անուշ Վարդանյանը, մանկագիրներ Սաթենիկ Ղազարյանը և ուրիշներ, ոքեր իրենց խոսքում կարևորեցին գրքի և 

ընթերցանության դերը մատաղ սերնդի դաստիարակության գործում, ինչպես նաև դպրոցի աշակերտներին ներկայացրին 

իրենց մանկական ստեղծագործությունները, որոնք մեծ սիրով նվիրեցին դպրոցին: Գրողները հույս հայտնեցին, որ այսուհետ

մանկական գրականությունը մշտապես կլինի հասարակության ուշադրության կենտրոնում, ոչ թե տարին միայն մեկ 

շաբաթ:

Դպրոցի «Տիկնիկային թատրոն»-ի սաներն էլ իրենց ուսումնական խմբի ղեկավարի հետ բեմականացրին Հովհ. 

Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթը: Հետաքրքիր ու բովանդակալից միջոցառումների շարքը, «Ծաղկած Բալենի» 

քանոնի կատարումը ևս մեծ բավականություն պատճառեցին ներկաներին: «Նվիրյալներ» Ռազմամարզական 

հասարակական կազմակերպության հետ ակտիվ համագործակցության համար, 

հասարակական կազմակերպության ղեկավար Արման Գրիգորյանի կողմից Լճաշենի դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը 

պարգևատրվեց շնորհակալագրով: Մանկապատանեկան գրքի շաբաթվա փակման արարողությունը տեղի կունենա ապրիլի 

7-ին՝ Երևանի Խնկո-Ապոր գրադարանում:

Խումբ` Культура

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: