0
Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու հերթական նիստ: Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը նշեց, որ համայնքում իրականացվող կապիտալ ծրագրերը՝ այդ թվում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, շարունակվում են: Համայնքապետարանը կարողացել է իրականացնել այս տարվա իր առջև դրած ծրագրերը՝ միաժամանակ ապահովելով եկամուտների աճ: Ավարտական փուլում են Սևանի 5 բնակավայրերի փողոցների ասֆալտապատման սուբվենցիոն ծրագրերը: Սևան համայնքի 2025թ-ի նախնական բյուջեի վրա արդեն աշխատանքներ են տարվում: Խմբակցությունները կարող են առաջարկություններ ներկայացնել: Ինչպես նշեց համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը՝ 2025 թ-ի բյուջեն դարձյալ տնտեսող բյուջե է լինելու: