» Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու հերթական նիստը:

 
 
 

Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու հերթական նիստը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 19-11-2024, 14:48, դիտել են` 2

0 Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու հերթական նիստ: Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը նշեց, որ  համայնքում իրականացվող կապիտալ ծրագրերը՝ այդ թվում  սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, շարունակվում են: Համայնքապետարանը կարողացել է իրականացնել այս տարվա իր առջև դրած ծրագրերը՝ միաժամանակ ապահովելով եկամուտների աճ: Ավարտական փուլում են Սևանի 5 բնակավայրերի փողոցների ասֆալտապատման սուբվենցիոն ծրագրերը: Սևան համայնքի 2025թ-ի նախնական բյուջեի վրա արդեն աշխատանքներ են տարվում: Խմբակցությունները կարող են առաջարկություններ ներկայացնել: Ինչպես նշեց համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը՝ 2025 թ-ի բյուջեն դարձյալ տնտեսող բյուջե է լինելու: Օրակարգային առաջին հարցով ավագանին փոփոխություն կատարեց Սևան համայնքի ավագանու՝ 2024 թվականի  փետրվարի 8-ի՝ «Սևան համայնքի 2024 թվականի  բյուջեն  հաստատելու  մասին» N 4-Ն որոշման մեջ: Ավագանին սահմանեց Սևան համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի, վճարների տեսակները եվ դրույքաչափերը, ինչպես նաև Սևան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների 2025 թվականի դրույքաչափերը՝ թողնելով դրանք նույնը: Սևան համայնքի ավագանին լրացում կատարեց 14.05.2024 թվականի N 65-Ա որոշման մեջ, որը վերաբերում եր 2025թ-ի սուբվենցիոն ծրագրերին: «ԵՄ-ն հայկական համայնքներում էներգաարդյունավետության եվ վերականգնվող էներգիայի համար» ծրագրի շրջանակներում Սևան համայնքի կողմից կկատարվի համաֆինանսավորում 20%-ի չափով: Ավագանին համաձայնություն տվեց Սևան համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող որոշ հողատարածքների օտարմանը: Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի՝ Նորաշեն բնակավայրում գործող գրադարանը այսուհետ կրելու է Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանի անունը: Սևան համայնքի ավագանին համաձայնություն տվեց Նորաշենի գրադարանի անվանակոչությանը: Ավագանու անդամները հարց բարձրացրին թափառող շների վերաբերյալ: Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը նշեց, որ արդեն կա հաղթող կազմակերպություն, որը զբաղվում է թափառող շների ստերժացմամբ: Օրակարգային հարցերի սպառումից հետո համայնքի ավագանի քննարկեց նաև  ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ստացված դիմումները: Վերջում համայնքի ղեկավարը հորդորեց համայնքի բնակիչներին կատարել հարկային պարտավորությունները, որպեսզի կարաղանան այս տարվա ծրագրերը հասցնեն ավարտին: Սևան համայնքի ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա  դեկտեմբերին:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: