0
Կարևորելով ոչ նյութական մշակութային ժառանգության դերն ու նշանակությունը՝ Սևան համայնքում շարունակվում են մի շարք միջոցառումներ և նախաձեռնություններ՝ նվիրված Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման միջազգային օրվան: Նոյեմբերի 5-ին և 6-ին «Նկուղ» ստեղծարար հարթակը տրամադրվել է սևանցի փոքրիկներին: «Գեղարքունյաց հեքիաթներ և խաղիկներ» խորագրով նախաձեռնության ընթացքում կընթերցվեն հեքիաթներ, երեխաները կմասնակցեն ժողովրդական խաղերին: