0
Այս օրերին «Սևան համայնքի Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում բնակավայրերում իրականացվում են փողոցների ասֆալտապատման աշխատանքներ: Ասֆալտապատման հերթական հասցեն Գագարին բնակավայրն է, որտեղ Պիոներներ և Երիտասարդական փողոցները ներառված են հիմնանորոգման ծրագրում: Շինարարական աշխատանքները ներառում են ինչպես հողային, այնպես էլ ասֆալտապատման աշխատանքներ՝ բնահողի մշակում, խճի տեղադրում, ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրում, նոր բազալտե եզրաքարերի տեղադրում, հավաքովի բետոնե եզրաքարերի տեղադրում և այլն: Ասֆալտապատվող տարածքն ընդգրկում է 4086քմ: Ծրագրի՝ Գագարին բնակավայրում իրականացվող ենթածրագրի պայմանագրային արժեքը 52.910.793 դրամ է: