» Ասֆալտապատման հերթական հասցեն Գագարին բնակավայրն է:

 
 
 

Ասֆալտապատման հերթական հասցեն Գագարին բնակավայրն է:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 22-10-2024, 13:45, դիտել են` 13

0 Ասֆալտապատման հերթական հասցեն Գագարին բնակավայրն է: Այս օրերին «Սևան համայնքի Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում բնակավայրերում իրականացվում են փողոցների ասֆալտապատման աշխատանքներ: Ասֆալտապատման հերթական հասցեն Գագարին բնակավայրն է, որտեղ Պիոներներ և Երիտասարդական փողոցները ներառված են հիմնանորոգման ծրագրում: Շինարարական աշխատանքները ներառում են ինչպես հողային, այնպես էլ ասֆալտապատման աշխատանքներ՝ բնահողի մշակում, խճի տեղադրում, ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրում, նոր բազալտե եզրաքարերի տեղադրում, հավաքովի բետոնե եզրաքարերի տեղադրում և այլն: Ասֆալտապատվող տարածքն ընդգրկում է 4086քմ: Ծրագրի՝ Գագարին բնակավայրում իրականացվող ենթածրագրի պայմանագրային արժեքը 52.910.793 դրամ է: Տեղեկացնենք, որ ընթացիկ տարում ծրագրի 2-րդ փուլով հիմնանորոգվում են նաև Սևան համայնքի Գեղամավան, Զովաբեր, Չկալովկա, Նորաշեն բնակավայրերի փողոցները: Ծրագրի՝ Գեղամավան բնակավայրում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների պայմանագրային արժեքը 58.950.455 դրամ է: Իրականացվել է 4300քմ ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրում: Չկալովկա բնակավայրում ասֆալտապատումը ներառում է 6551քմ տարածք: Ծրագրի արժեքը՝ 101.324.535 դրամ է: Ծրագրի շրջանակներում Զովաբեր բնակավայրում ասֆալտապատման աշխատանքները ներառում են 3822քմ տարածք, պայմանագրային արժեքը 65 506 395 դրամ է: Նորաշեն բնակավայրում ասֆալտապատվելու է 2649քմ տարածք, պայմանագրային արժեքը 45 067 825 դրամ է: Ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրմանը զուգահեռ բնակավայրերում, ըստ անհրաժեշտության, իրականացվում է ջրահավաք վաքերի տեղադրում: Ճանապարհաշինական հերթական սուբվենցիոն ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք համաֆինանսավորմամբ, որի 60 տոկոսը ներդրվում է համայնքի կողմից: Աշխատանքների իրականացման կապալառու կազմակերպությունը «Ճան Շին» ՍՊԸ-ն է: Հիշեցնենք, որ սուբվենցիոն այս ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2023թվականին, ծրագրում ներառված են եղել Ծովագյուղ, Դդմաշեն, Ծաղկունք բնակավայրերի փողոցների հիմանորոգման աշխատանքները:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: