0
«Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամի, Զոլաքարի Ալվարդ Վարդանյանի անվան հ. 2 միջնակարգ դպրոցի և Շիրակի մարզի Ձիթհանքովի միջնակարգ դպրոցի համագործակցությամբ հոկտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի Ալվարդ Վարդանյանի անվան հ.2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Մասնագիտությունների աշխարհում» խորագիրը կրող միջոցառում: Միջոցառման նպատակն էր արժևորել «Մասնագիտությունների կողմնորոշում» պարտադիր խմբակի կարեւորությունը ճիշտ եւ գիտակցված մասնագիտություն ընտրելու տեսանկյունից, ներկայացնել պարտադիր խմբակի վերջնարդյունքներն ապահովող մոտեցումներ, ինչպես նաև մասնագիտության ընտրության հարցում կարևորել աղջիկների և տղաների հավասար առաջնորդությունը: