» Զոլաքարի N2 միջն. դպրոցում տեղի ունեցավ «Մասնագիտությունների աշխարհում» խորագրով միջոցառում:

 
 
 

Զոլաքարի N2 միջն. դպրոցում տեղի ունեցավ «Մասնագիտությունների աշխարհում» խորագրով միջոցառում:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 14-10-2024, 15:52, դիտել են` 34

0 «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամի, Զոլաքարի Ալվարդ Վարդանյանի անվան հ. 2 միջնակարգ դպրոցի և Շիրակի մարզի Ձիթհանքովի միջնակարգ դպրոցի համագործակցությամբ հոկտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի Ալվարդ Վարդանյանի անվան հ.2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Մասնագիտությունների աշխարհում» խորագիրը կրող միջոցառում: Միջոցառման նպատակն էր արժևորել «Մասնագիտությունների կողմնորոշում» պարտադիր խմբակի կարեւորությունը ճիշտ եւ գիտակցված մասնագիտություն ընտրելու տեսանկյունից, ներկայացնել պարտադիր խմբակի վերջնարդյունքներն ապահովող մոտեցումներ, ինչպես նաև մասնագիտության ընտրության հարցում կարևորել աղջիկների և տղաների հավասար առաջնորդությունը: Զոլաքարի N2 և Ձիթհանքովի միջնակարգ դպրոցների 6-12-րդ դասարանների աշակերտներն իրենց պատկերացումներն ու մոտեցումները ցուցադրեցին աշխարհում գոյություն ունեցող մասնագիտությունները ներկայացնելով մասնագիտությունները  ցուցասրահում, մասնագիտությունները գործնականում և մասնագիտությունները մրցելույթներում: Երկար ժամանակ է ինչ Զոլաքարի N2 և Ձիթհանքովի միջնակարգ դպրոցները միացել են  «Դասավանդի՛ր Հայաստան»-ի ուսուցիչների առաջնորդության երկարամյա ծրագրին և այս երկու դպրոցների ուսուցիչ-առաջնորդների համագործակցության և աշխատանքի շնորհինվ ունեցան նման բազմաբովանդակ միջոցառում Զոլաքարում: «Դասավանդի՛ր Հայաստան» շարժումը, որն ուղղված է կրթական արդարության խթանմանը, նման է հայկական  Քոչարի պարին: Այն համապատասխանում է «Դասավանդի՛ր Հայաստան» հավաքական շարժման հայեցակարգին։ Միջոցառման վերջում հնչեց ավանդական հայկական Քոչարին:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: