» Материалы за 24.07.2024

 
 
 

«Ոչ ծխախոտին և երկրորդային ծխին». Քննարկում ԾովԵՄ կենտրոնում հոգեբանի և երեխաների միջև:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 24-07-2024, 16:29, դիտել են` 36

0 «Հայրենաճանաչությունը որպես հանդուրժողականության և պատասխանատվության երաշխիք» նախաձեռնության շրջանակներում կազմակերպվող ամառային ուսումնական ճամբարի երեխաներն են Գեղարքունիք, Տավուշ, Կոտայք մարզերից, ինչպես նաև Արցախցիներ: Հուլիսի 24-ին «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի Ծովագյուղի ԾովԵՄ կենտրոնում երեխաները մասնակցեցին հակածխախոտային և ծխախոտի ծխի երկրորդային ազդեցության դեմ հոգեբանի հետ հանդիպման-քննարկմանը։ Ուղերձը մեկն է՝ «Ոչ ծխախոտին և  երկրորդային ծխին», «Մենք Չենք ծխում»: Հոգեբան Գոհար Առաքելյանը երեխաներին բացատրեց  ծխելու հետևանքները, ծխախոտի ծխի երկրորդային ազդեցությունը շրջապատի վրա, ծավալվեց հետաքրքիր երկխոսություն:

Խումբ` ---