» «Ոչ ծխախոտին և երկրորդային ծխին». Քննարկում ԾովԵՄ կենտրոնում հոգեբանի և երեխաների միջև:

 
 
 

«Ոչ ծխախոտին և երկրորդային ծխին». Քննարկում ԾովԵՄ կենտրոնում հոգեբանի և երեխաների միջև:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 24-07-2024, 16:29, դիտել են` 36

0 «Հայրենաճանաչությունը որպես հանդուրժողականության և պատասխանատվության երաշխիք» նախաձեռնության շրջանակներում կազմակերպվող ամառային ուսումնական ճամբարի երեխաներն են Գեղարքունիք, Տավուշ, Կոտայք մարզերից, ինչպես նաև Արցախցիներ: Հուլիսի 24-ին «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի Ծովագյուղի ԾովԵՄ կենտրոնում երեխաները մասնակցեցին հակածխախոտային և ծխախոտի ծխի երկրորդային ազդեցության դեմ հոգեբանի հետ հանդիպման-քննարկմանը։ Ուղերձը մեկն է՝ «Ոչ ծխախոտին և  երկրորդային ծխին», «Մենք Չենք ծխում»: Հոգեբան Գոհար Առաքելյանը երեխաներին բացատրեց  ծխելու հետևանքները, ծխախոտի ծխի երկրորդային ազդեցությունը շրջապատի վրա, ծավալվեց հետաքրքիր երկխոսություն: Երեխաները ծանոթացան ծխելու վնասակարությանը, անմիջական շփման միջոցով երեխաները կիսվեցին իրենց պատկերացումներով : «Ծխել, թե՞ չծխել». Այս հարցին երեխաները պատասխանեցին յուրովի, բայց պատասխանը մեկն էր՝ իհարկե չծխել, իսկ ծխողներին խորհուրդը մեկն էր՝ հնարավորինս շուտ ձեռբազատվել այդ վնասակար սովորությունից: Առողջապահության ազգային ինստիտուտի և Վրաստանի և Հայաստանի թիմեր՝ հանուն առողջ միջավայրի և հետազոտությունների (GATHER-2)  կենտրոնի համատեղ իրականացվող բնակչության Ֆիզիկական ակտիվության ծրագրի նպատակներն են՝  հզորացնել համայնքային ռեսուրսները  բնակիչների ֆիզիկական ակտիվությունը խթանելու համար, ավելացնել բնակչության ֆիզիկական ակտիվության ծրագրերը, բարձրացնել համայնքի իրազեկվածությունը բնակչության ֆիզիկական ակտիվության կարևորության վերաբերյալ, իսկ որպես համընդհանուր նպատակ՝ ծխից ազատ քաղաքականությունների ստեղծման, ամրապնդման և կիրառման միջոցով համայնքային տարբեր վայրերում երկրորդային ծխի ազդեցությունը նվազեցնելն է:  Սևան համայնքը միացել է GATHER-2 բնակչության ֆիզիկական ակտիվության ծրագրին, որի շրջանակներում Սևան քաղաքում և բնակավայրերում  սպասվում են բնակիչների ֆիզիկական ակտիվությունը խթանելուն ուղղված այլ արշավներ ևս:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: