0
ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի ու Սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված ծրագրերի» շրջանակներում «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ- ի նախաձեռնությամբ 2024 թ-ի ապրիլի 1-ից մեկնարկել է «Ափդեյթ 4. Երգվող երգեր» ծրագիրը: Ծրագրի նպատակն է հանրայնացնել ու կենսունակություն հաղորդել Գեղարքունիքի մարզում վերջին 3 տարիներին կազմակերպության կողմից հավաքագրված հին ու մոռացության մատնվող երգերը` նպաստելով Գեղարքունիքի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգության` մասնավորապես երգային մշակույթի պահպանությանն ու երիտասարդների միջոցով դրա տարածմանը, հանրայնացմանը: