0
Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայում տեղի ունեցավ «Գեղարքունիքի մարզի բնակիչների եկամուտների ավելացման մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոնի ստեղծում» ծրագրի արդյունքների ամփոփման և ուսումնացուցադրական կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը։ Ծրագիրն իրականացվել է «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհով և Սևանի համայքապետարանի համաֆինանսավորմամբ՝ Սևանա լճի ափամերձ բնակավայրերի բնակիչներին կայուն գործելակարգեր ուսուցանելու նպատակով՝ ի նպաստ իրենց եկամուտների ավելացման և Սևանա լճի ու շրջակա միջավայրի պահպանության։