» Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն:

 
 
 

Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 3-05-2024, 15:09, դիտել են` 39

0 «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհով և Սևանի համայքապետարանի համաֆինանսավորմամբ՝ Սևանա լճի ափամերձ բնակավայրերի բնակիչներին կայուն գործելակարգեր ուսուցանելու նպատակով՝ ի նպաստ իրենց եկամուտների ավելացման և Սևանա լճի ու շրջակա միջավայրի պահպանության։ Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Հայաստանում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական, ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ներկայացուցիչներ, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը, Ծովագյուղ բնակավայրի վարչական ղեկավար Ատոմ Սիմոնյանը, Սևանի համայնքապետարանի ներկայացուցիչներ, Ծովագյուղի բնակիչներ և այլ հրավիրվածներ:-«Այս նախագիծը կնպաստի  տարեկան ավելի քան 400 կանանց և երիտասարդների համար արժեքավոր հմտությունների, փորձի և եկամուտների ստեղծմանը՝  գյուղատնտեսության, զբոսաշրջության և էներգիայի օգտագործման վերաբերյալ կարողությունների զարգացման միջոցով:  Ուրախալի է տեսնել, թե ինչպես են մեր միջազգային գործընկերներ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը և ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամըէլ ավելի ընդլայնում այս կենտրոնի կարողությունները` տրամադրելով փորձնական վայրեր ստեղծելու հնարավորություն, միառժամանակ աջակցելով այս ծրագրի կայունությանը: Իմ սրտանց շնորհակալությունն եմ հայտնում այս նշանակալից նախաձեռնության բոլոր մասնակիցներին: Շնորհավորում ենք ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ»:- Հայաստանում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական: Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի անունից ողջունելով ներկաներին և շնորհավորելով այս կարևոր «Մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոնի» բացման առիթով՝ շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը, ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամին, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը Գեղարքունիքի մարզում իրականացվող ծրագրերին աջակցելու համար՝ շեշտելով ու մեծ գնահատանքի արժանացնելով բարեկամ երկրների միջև համագործակցության ամրապնդումը, ինչի ապացույցն այս ուսումնական կենտրոնի բացումն է: Ջանիկ Բազեյանը հավաստիացրեց, որ նաև համայնքային իշխանությունների ներգրավմամբ և համատեղ ներդրումներով ու աշխատանքով նոր խթան կարող են հաղորդեն Գեղարքունիքի մարզում իրականացվող ծրագրերին, նշելով, որ դեսպան Աոկի Յուտական առաջին անգամ չէ, որ այցելում է Գեղարքունիքի մարզ, ուստի քաջածանոթ է մարզին: Գուղատնտեսությամբ զբաղվողների հիմնական խնդիրները կապված են բնակլիմայական պայմանների, հողերի ոչ ճիշտ մշակելու և բազում այլ գործոնների հետ, որոնք գուղացիներին միշտ էլ անհարմարություններ են պատճառում: Ոլորտով զբաղվողների քանակը հատկապես Սևանա լճի ափամերձ բնակավայրերում քիչ է: Այս կենտրոնը ստեղծվել է Սևանա լճի ափամերձ բնակավայրերի բնակիչներին կայուն գործելակարգեր ուսուցանելու նպատակով, որպեսզի նրանք ավելի շատ եկամուտ ստանան՝ ծախսելով քիչ ռեսուրս: Ծովագյուղ բնակավայրն  արդեն ունի ժամանակակից մասնագիտացված  ուսումնացուցադրական կենտրոն, որը նպաստելու է հատկապես պատանիների և երիտասարդների կրթական ծրագրերի բազմազանությանը և կրթական որակի բարելավմանը: «ԾովԵՄ» Կենտրոնում ուսուցանվելու են Էներգաարդյունավետություն, բնական հողագործություն, էկոզբոսաշրջություն և սոցիալական ձեռնարկատիրություն։ Կենտրոնի շենքը հիմնանորոգվել է էներգաարդյունավետության բոլոր ստանդարտներին համապատասխան՝ որպես ցուցադրական օրինակ դասընթացի մասնակիցների համար։ Այն ամբողջովին ջերմամեկուսացված է և ունի օդափոխության ժամանակակից համակարգ, որը գրեթե բացառում է ջերմաստիճանի փոփոխությունը օդափոխության ընթացքում։ Կենտրոնն ունի նաև բնական այգեգործության և էկոտուրիզմի ցուցադրական տեղամասեր, որոնք ծառայում են գործնական ուսուցումների համար։ Դրանց ստեղծումը ֆինանսավորվել է GIZ-ի EU4Sevan ծրագրի և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից։ Կենտրոնը գործելու է որպես սոցիալական ձեռնարկություն։ Զբոսաշրջային հոսքերից և  ցուցադրական այգու բերքի վաճառքից գոյացած շահույթը ուղղվելու է կենտրոնի կայունությանը՝ անվճար դասընթացների կազմակերպման, շահառուներին տնկիներ,  գործիքներ և տեխնիկական աջակցություն տրամադելու համար։ «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը նպաստում է Սևանալ լճի պահպանությանը և ափամերձ համայնքների սոցիալ-տնեսական զարգացմանը՝ հետազոտությունների, ուսուցման, հանրային քաղաքականության քարոզչության, համայնքային ենթակառուցվածքների բարելավման, զբաղվածության հնարավորությունների ընդլայնման միջոցով։

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: