0
Լույս է տեսել հասարակական գործիչ, իրավաբան, լրագրող, «Հայրեններ» շարքի հեղինակ, զոհված ազատամարտիկի որդի Մամիկոն Խուրշուդյանի «Հայրեններ 2» գիրքը, որտեղ հեղինակը պատմում է Արցախյան պատերազմում վիրավորված ու ոտքի կանգնած հերոս տղաների իրական պատմություններ: Դեկտեմբերի 15-ին Մամիկոն Խուրշուդյանը, գրքում զետեղված պատմությունների հերոսներից մի քանիսի հետ, որոնցից 2-ը սևանցի են, այցելեցին Սևանի Վահե Ստեփանյանի անվան կենտրոնական գրադարան և գրքի հեղինակի կողմից «Հայրեններ» և «Հայրեններ 2» գրքերը նվիրաբերվեցին գրադարանին: