0
Հոկտեմբերի 26-ից Ծաղկունք գյուղում մեկնարկել է հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրման, պահպանման և հանրահռչակման թեմաներով մասնագիտական աշխատարան, որը կազմակերպվել է ԴԱՐ հիմնադրամի Գագարին Նախագծի, Զալցբուրգի համալսարանի հայկական ուսումնասրիությունների կենտրոնի, Կապույտ վահան Ավստրիայի, Հայկական ուսումնասիրությունների միջազգային ընկերության և այլ գործընկերների համագործակցությամբ: Աշխատարանին մասնակցում են ինչպես տեղացի մասնագետներ, այնպես էլ` հրավիրված հյուրեր Կապույտ վահան Ավստրիա և Եվրոպա Նոստրա (եվրոպական մշակութային ժառանգության ասոցիացիա) կազմակերպություններից, Ավստրիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Հունաստանի, Պորտուգալիայի մասնագիտական և ակադեմիական կառույցներից: