» Ծաղկունքում մեկնարկել է հայկական մշակութային ժառանգության պահպանման մասնագիտական աշխատարան:

 
 
 

Ծաղկունքում մեկնարկել է հայկական մշակութային ժառանգության պահպանման մասնագիտական աշխատարան:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 26-10-2023, 17:20, դիտել են` 60

0 Հոկտեմբերի 26-ից Ծաղկունք գյուղում մեկնարկել է հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրման, պահպանման և հանրահռչակման թեմաներով մասնագիտական աշխատարան, որը կազմակերպվել է ԴԱՐ հիմնադրամի Գագարին Նախագծի, Զալցբուրգի համալսարանի հայկական ուսումնասրիությունների կենտրոնի, Կապույտ վահան Ավստրիայի, Հայկական ուսումնասիրությունների միջազգային ընկերության և այլ գործընկերների համագործակցությամբ: Աշխատարանին մասնակցում են  ինչպես տեղացի մասնագետներ, այնպես էլ` հրավիրված հյուրեր Կապույտ վահան Ավստրիա և Եվրոպա Նոստրա (եվրոպական մշակութային ժառանգության ասոցիացիա)  կազմակերպություններից, Ավստրիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Հունաստանի, Պորտուգալիայի մասնագիտական և ակադեմիական կառույցներից:  Աշխատարանի անցկացման առաջին օրը համընկել էր Ավստրիայի ազգային պետականության վերածննդի տոնի օրվա հետ, ինչի կապակցությամբ Ծաղկունքում բարձրացվել էր նաև Ավստրիայի դրոշը: Աշխատարանի մասնակիցները այցելեցին Ծաղկունքի գլխատուն, ծանոթացան ավանդական թոնրին, լավաշի թխման գործընթացին և միաժամանակ համտեսեցին նաև հայկական ավանդական ուտեստներ: ԴԱՐ հիմնադրամի Գագարին Նախագծի հետ համագործակցությամբ երկուստեք ծնվեց այս գաղափարը՝ իրականացնել հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրման, պահպանման և հանրահռչակման թեմաներով մասնագիտական աշխատարան: Հոկտեմբերի 27-ին աշխատարանի մասնակիցները կքննարկեն  մշակութային ժառանգության ոլորտում քաղաքացիական հասարակության դերը, ինչպես նաև թվայնացման և հանրահռչակման մեխանիզմները, իսկ հոկտեմբերի 28-ին ներկաները կմասնակցեն Գագարին նախագծի ներկայացմանը  և տեղի հուշարձանների շրջայցին, որի ընթացքում կքննարկվեն տեղի մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման առաջնահերթությունները: Հավելենք, որ ԴԱՐ տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գեղամավան, Դդմաշեն, զովաբեր, Ծաղկունք, Վարսեր, Գագարին բնակավայրերի համայնքային զարգացման ծրագիր մշակելու գործընթաց։ «Գագարին» նախագծի նպատակն է՝ ձևավորել կայուն զարգացող և նորարար կենսակերպով ինքնաբավ Համայնք՝ նպաստելով բնակիչների բարեկեցությանը, ստեղծագործականությանն ու երջանկությանը։

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: