0
Հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու 4-րդ նստաշրջանի հերթական նիստը: Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը նշեց, որ համայնքապետարանը սեպտեմբերի 19-ից հետո մինչ օրս էլ աշխատել է ծանրաբեռնված՝ ընդունելով ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին: Այս օրերին էլ համայնքապետարանը շարունակում է աշխատել ծանրաբեռնված, որպեսզի հոգա Սևանում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանվածների առօրյա հոգսերը: