» Տեղի է ունեցել Սևան համայնքի ավագանու 4-րդ նստաշրջանի հերթական նիստը:

 
 
 

Տեղի է ունեցել Սևան համայնքի ավագանու 4-րդ նստաշրջանի հերթական նիստը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 12-10-2023, 13:56, դիտել են` 65

0 Հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու 4-րդ նստաշրջանի հերթական նիստը: Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը նշեց, որ համայնքապետարանը սեպտեմբերի 19-ից հետո մինչ օրս էլ աշխատել է ծանրաբեռնված՝ ընդունելով ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին: Այս օրերին էլ համայնքապետարանը շարունակում է աշխատել ծանրաբեռնված, որպեսզի հոգա Սևանում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանվածների առօրյա հոգսերը: Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը նշեց նաև, որ  համայնքում իրականացվող կապիտալ ծրագրերը շարունակվում են: Շուրջ 1,5 միլիարդ դրամի իրականացվում են կապիտալ ծախսեր՝ այդ թվում  սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, համայնքային, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների և հիմնադրամների միջոցներով:Սևան համայնքի ավագանին փոփոխություն կատարեց ավագանու 2022թ-ի դեկտեմբերի 14-ի N 112-Ն որոշման մեջ: Բյուջեով նախատեսված որոշակի ծախսերը ուղվեցին դեպի ճանապարհաշինարարական ոլորտ: Ավագանու հաստատմանը ներկայացվեց Սևան համայնքի 2023թ-ի բյուջեի 9 ամսվա կատարողականի վերաբերյալ հաղորդագրությունը: 9 ամիսների ընթացքում Սևան համայնքի 2023 թ-ի բյուջեով նախատեսված սեփական եկամուտները գերակատարվել են շուրջ 40 միլիոն դրամով: Ընդհանուր բյուջեն գերակատարվել է 103,3 տոկոսով: Մարվել է շուրջ 500 միլիոն դրամի պարտք: Եվ այս ամենը հնարավոր է եղել իրականացնել տնտեսումների հաշվին, քրտնաջան աշխատանքի շնորհիվ,-նշեց համայնքի ղեկավարը: Սևան համայնքի ավագանին հաստատեց նաև համայնքային ծառայողների վարքագծի կանոնագիրքը: Գագարին գյուղում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի միջոցների հաշվին կկառուցվի խոտածածկով ֆուտբոլի խաղադաշտ: Սևան համայնքի ներդրումը կկազմի շուրջ 3 միլիոն դրամ: Սևան համայնքի ավագանին հաջորդ նիստի նախնական օր սահմանեց նոյեմբերի 16-ը: Նիստի վերջում քննարկվեցին նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված դիմումներ:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: