0
44-օրյա պատերազմում անմահացավ ջիլեցի Աշոտ Սողոմոնի Արզումանյանը: Հոկտեմբերի 2-ին՝ Աշոտի մահվան տարելիցի օրը, Ջիլի բարձունքներից մեկում բացվեց Աշոտ Արզումանյանին նվիրված հուշախաչքար: Աշոտը մնաց բարձունքում, հիմա Ջիլի բարձունքից է հսկում մեր սահմանները, որ ոսոխը չհանդգնի առաջ գալ: Աշոտի զոհվելու օրվանից նրա ընտանիքը որոշեց կառուցել մի սրբատեղի, որտեղ ամենը կհիշեցնի Աշոտին ու իր նման քաջերին: