» Материалы за 21.09.2023

 
 
 

Անկախության օրվա առթիվ նահատակված հերոսների հիշատակի միասնության երթ դեպի Սևանի պանթեոն:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 21-09-2023, 13:48, դիտել են` 77

0 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանը հանրաքվեով դուրս եկավ Խորհրդային Միության կազմից ու դարձավ անկախ պետություն: Բնակչության բացարձակ մեծամասնությունն «այո» ասաց ազատ ու անկախ ապրելու իր իրավունքին: Սեպտեմբերի 21-ի` Անկախության օրվա առթիվ Սևանի համայնքապետարանի աշխատակազմը, վարչական ղեկավարներ և  համայնքի ավագանու անդամներ` Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի գլխավորությամբ այցելեցին Սևանի քաղաքային պանթեոն, որտեղ հանգչում են Արցախյան պատերազմներում զոհված ազատամարտիները և կատարեցին պսակադրում, ծաղիկներ խոնարհելով ի հիշատակ արցախյան հերոսամարտերում նահատակված հերոս տղաների: Միասնության երթին մասնակցեցին և պանթեոն այցելեցին նաև Սևանի հիմնարկ-ձեռնարկությունների, կրթական ու մշակութային օջախների աշակերտներ աշխատանքային կոլեկտիվներ, դպրոցականներ և անհատներ: Ծաղկադրման արարողակարգեր են տեղի ունեցել նաև Սևան համայնքի բնակավայրերում, որով հարգանքի տուրք է մատուցվել Հայաստանի Անկախության համար նահատակված մեր հերոսների հիշատակին: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայով և առկա լարված իրավիճակով պայմանավորված Սևանի համայնքապետարանը սեպտեմբերի 21-ին նախատեսված համերգային ծրագրերը չեղարկել էր: 

Խումբ` ---