0
Սեպտեմբերի 12-ին մեկնարկեց Սևան համայնքի ավագանու 4-րդ` աշնանային նստաշրջանը: 1-ին նիստի քննարկմանը ներկայացված օրակարգային հարցերի հաստատումից առաջ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն անդրադարձ կատարեց համայնքում իրականացվող կապիտալ ծրագրերին, որոնք իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, համայնքային, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների և հիմնադրամների միջոցով: