0
Սեպտեմբերի 9-ին և 10-ին Սևանը հյուրընկալեց արդեն երկրորդ անգամ անցկացվող «Քայլարշավային փառատոն»-ի մասնակիցներին: Հայաստան-Ֆրանսիա համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 9-ին Սևան քաղաքում մեկնարկեց «Քայլարշավային փառատոնը» Fest_Camp: Սա քայլարշավի զարգացման պիլոտային ծրագիր է, խթանելու քայլարշավը որպես տեղական զարգացման շարժիչ ուժ: Այն իրականացվում է Ֆրանսիական «Աֆրատ» ասոցիացիայի և «Սևան» երիտասարդական ակումբի նախաձեռնությամբ, աջակցությամբ և համագործակցությամբ Սևանի համայնքապետարանի, սեպտեմբերի 9-ին և 10-ին Սևանում (UpSide beach&more լողափում) անցկացվեց քայլարշավային փառատոն, որին մասնակցեցին շուրջ 200 երիտասարդ Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերից, ինչպես նաև Երևանից։ Պաշտոնական բացմանը, որը տեղի ունեցավ Սևանի համայնքային մշակութային կենտրոնում, ներկա էին Հայաստանի Զբոսաշրջության քաղաքականության վարչության, Գեղարքունիքի և Լոռու մարզպետի աշխատակազմի, Սևանի համայնքապետարանի ներկայացուցիչներ և բազմաթիվ հրավիրվածներ: