0
Սեբաստիեն Ֆավիե-ֆրանսիական «Աֆրատ» ասոցիացիայի ծրագրերի պատասխանատու.-Ցանկանում եմ շնորհակալույուն հայտնել բոլորիդ Ձեր ներկայության համար, նաև շնորհակալություն մեր տեխնիկական գործընկերներին և Հայաստանի տարբեր համայնքներից այստեղ ներկա գտնվող երիտասարդներին: Այս պահին ես խոսում եմ մեր երեք կառույցների անունից՝ Աֆրատ տուրիստական կազմակերպության, կարևոր գործընկերներ Սևան Երիտասարդական ակումբի և Hautes Terres de Provence-ի, երեք կառույցների մասին չէ միայն խոսքը, քանի որ մեր գործընկերները բազմաթիվ են: Սա երկրորդ քայլարշավային փառատոնն է: Այն հնարավոր դարձավ իրականացնել Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցության շրջանակներում, որը նպաստելու է համայնքների զարգացմանը, համայնքներում քայլարշավային տուրիզմի տարածմանը: Այսօր այս միջոցառմանը ներկա են ավելի քան 200 երիտասարդներ այն համայնքներից են, որոնք համագործակցում են ֆրանսիական քաղաքների և ռեգիոնների հետ՝ մասնավորապես Երևան-Լիոն, Գեղարքունիք-Իզեր, Սևան-Գրենոբլ, Գորիս-Վիեն, Լուռու մարզ-Ֆրանսիայի Հարավ ռեգիոն ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում և իհարկե Ֆրանսիայի դիվանագիտական նեկայացուցչությունը Հայաստանում: Փառատոնը նպատակ ունի երիտասարդներին ներգրավել քայլարշավային տուրիզմի զարգացման գործին, նրանց շրջանում իրականացնել քայլարշավային տուրիզմին ուղղված վերապատրաստումներ և փորձի փոխանակումներ, մարզի համայնքների հետ ապահովել ցանցային համագործակցություն, ինչն էլ հնարավորություն կընձեռի ձեռք բերել քայլարշավային տուրիզմին առնչվող հմտություններ և այդ տեսանկյունից բացահայտել մարզը: Երկու օրերի ընթացքում կազմակերպվեցին հանդիպումներ երիտասարդական ակումբների, քայլարշավային, լեռնային, էկոտուրիզմի մասնագետների հետ: Անցկացվեցին քայլարշավներին ու էկոտուրիզմին նվիրված ժողով, քայլարշավների զարգացման վերաբերյալ գործընկերային ռազմավարական հանդիպում, տարբեր բարդության քայլարշավների անցկացում, գործեցին նաև աշխատարաններ: Նախապես իրականացվել է տարողունակ ու հետաքրքիր աշխատանք, որի արդյունքը ցուցադրվեց փառատոնային արշավի ընթացքում: Միջոցառմանը հրավիրված մասնակիցները երկու օրերի ընթացքում կարողացան ներդնել իրենց փորձը, ձեռքբերումները, զբոսաշրջության զարգացման միտումները և հեռանկարները, նորարարությունները: Ֆրանս-հայկական համագործակցությունը նպաստում է նորարարական նախագծերի իրականացմանը: Արշավային զբոսաշրջության հասանելիությունն ապահովելու համար անհրաժեշտ են քայլեր տարբեր մակարդակներում, որն էլ հաշվի առնելով, անհրաժեշտություն կա մոբիլիզացնելու երիտասարդներին: Քայլարշավային փառատոնը ևս մեկ հարթակ է Սևանի տարածաշրջանի և Գեղարքունիքի մարզի զբոսաշրջային հնարավորությունները բացահայտելու, նոր արահետներ հայտնաբերելու, լավագույն գաղափարները ներկայացնելու և նոր ծրագրերի մեկնարկը տալու համար: