0
Պատերազմը խլեց ամեն ինչ, սեպտեմբերի 27-ի չարագուշակ առավոտը տակնուվրա արեց մեր երազանքներն ու մեր երիտասարդ տղաներին տարավ մեզնից։ Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում անմահացավ նաև սևանցի Սարգիս Գևորգյանը։
Մայիսի 24-ին Սարգիս Արայիկի Գևորգյանը կդառնար 23 տարեկան: Հարազատներն ու ընկերներ, հարազատ դպրոցի ուսուցիչներն այցելեցին նրա շիրիմին: