» Материалы за 07.05.2023

 
 
 

Հանրային քննարկում Սևանում «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման» ծրագրի շրջանակներում:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 7-05-2023, 18:00, դիտել են` 58

0 Հանրային քննարկում Սևան համայնքում
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) և Գերմանիայի միջազգային 
համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ) «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման» ծրագրի շրջանակներում 
մեկնարկել է ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի 2030 Օրակարգի և Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) տեղայնացման 
նախաձեռնությունը։ 
Նպատակն է` բարելավել ՀՀ համայնքների կարողությունները, որպեսզի վերջիններս ակտիվորեն պլանավորեն և առաջնորդեն 
իրենց համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացումը՝ 2030 Օրակարգի առանցքային սկզբունքներին և նպատակներին 
համապատասխան։
Սևանի համայնքապետարանի նախաձեռնությամբ Սևան քաղաքի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ հանրային քննարկում` 
շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: 

Խումբ` ---