» Հանրային քննարկում Սևանում «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման» ծրագրի շրջանակներում:

 
 
 

Հանրային քննարկում Սևանում «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման» ծրագրի շրջանակներում:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 7-05-2023, 18:00, դիտել են` 58

0 Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) և Գերմանիայի միջազգային 
համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ) «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման» ծրագրի շրջանակներում 
մեկնարկել է ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի 2030 Օրակարգի և Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) տեղայնացման 
նախաձեռնությունը։ 
Նպատակն է` բարելավել ՀՀ համայնքների կարողությունները, որպեսզի վերջիններս ակտիվորեն պլանավորեն և առաջնորդեն 
իրենց համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացումը՝ 2030 Օրակարգի առանցքային սկզբունքներին և նպատակներին 
համապատասխան։
Սևանի համայնքապետարանի նախաձեռնությամբ Սևան քաղաքի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ հանրային քննարկում` 
շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: 
Սևանի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և զբոսաշրջության բաժնի պետ Դավիթ Թորոսյանն 
անդրադարձավ նախաձեռնությանը` նշելով, որ համայնքի համար ստեղծվել է լավագույն հնարավորություն` ներկայացնելու 
կենսունակ, նորարական լուծումներ ունեցող, ՄԱԿ-ի 2030 Օրակարգի և Կայուն զարգացման նպատակները ներառող ծրագիր 
կամ ծրագրեր:
Սա համայնքներին թույլ է տալիս կատարելագործելու կարողությունները, սահմանելու առաջնահերթությունները, որոնք արդեն 
իսկ ներառված են 5-ամյա զարգացման պլանում և ՏԱՊ-ում: 
Դրամաշնորհի չափը 4-16մլն. ՀՀ դրամ է, համայնքային համաֆինանսավորումը պետք է կազմի ծրագրի ընդհանուր արժեքի 
առնվազն 10 տոկոսը:
Հանրային լսման ընթացքում ևս մեկ անգամ վերհանվեցին առաջնահերթությունները, ընտրվեց երկու առաջարկ` 
ենթակառուցվածքների արդիականացման բաղադրիչներով, որոնք առնչվում էին խելացի կանգառների տեղադրմանը և 
ժամանակակից լուծումներով ուղեկցվող լուսացույցներին: Ընտրված առաջարկնրը ներառում էին Կայուն զարգացման մի քանի 
նպատակ` մաքուր և մատչելի էներգիա, նորարարություն և ենթակառուցվածքներ, կայուն քաղաքներ և համայնքներ, կրճատված 
անհավասարություն:
Ընտրված առաջարկները Սևանի համայնքապետարանի կողմից առաջիկա մի քանի օրերի ընթացքում մշակվելու և դառնալու են 
համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր և ներկայացվելու են ծրագրային հայտ-առաջարկների մրցույթին:
Ընտրված ծրագրերի հաստատումից և իրականացումից հետո Սևան համայնքում կտեղայնացվի կայուն զարգացման 
նպատակներից ևս մի քանիսը: 
Հանրային լսման ընթացքում հարց ու պատասխանի միջոցով առավել մանրամասն ներկայացվեցին արդեն իսկ ընտրված 
առաջարկների բովանդակային, ֆինանսական բաղադրիչները: 
Տեղեկացնենք, որ Սևան համայնքի ավագանին արդեն իսկ հաստատել է Սևան համայնքի մասնակցությունը մրցույթին` 
կարևորելով նախաձեռնությամբ ամրագրված գաղափարներն ու նպատակները:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: