Մեկնարկել է «Առավել արդյունավետ ոլորտային ծառայությունների մատուցում ՏԻՄ-երում. թափոնների
կառավարումը Հայաստանի համայնքներում փուլ 2` ընդլայնվելով Գագարին համայնք» ծրագիրըԴեռևս ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ Գագարին նախագծի գործընկերների՝ «Համայնքների կայուն զարգացման նորարար լուծումներ» ՀԿ-ի և Հայաստանում Նիդերլանդների թագավորության միջև կնքվել է
«Ընդլայնվելով դեպի Գագարինի հովիտ» նոր ծրագրի համագործակցության համաձայնագիր։
Ծրագրի շրջանակներում Գագարին նախագծի 5 բնակավայրերի՝ Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք,
Գեղամավան, Վարսեր, համայնքային բոլոր կառույցներում, ինչպես նաև Ծաղկունք գյուղի տնային բոլոր
տնտեսություններում տեղադրվելու են աղբի տեսակավորման արկղեր։