0
Նոյեմբերի 24-ին Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Պարթև եպս. Բարսեղյանը թեմում եպիսկոպոսական իր անդրանիկ պատարագը մատուցեց Սևանի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում: Արարողությանը ներկա էին Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, բազմաթիվ հավատավորներ։ Սևանի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, 2015թ-ի օծումից ի վեր, սա առաջին եպիսկոպոսական Պատարագն էր: Պարթև եպիսկոպոսը 2019թ-ից Գեղարքունյաց թեմի առաջնորդն է: Մինչ այդ ծառաել է Մայր Աթոռի քրիստոնեական դաստիարակության, ապա տեղեկատվական բաժիններում, դասավանդել Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում: Երկու տարի սպասավորել է Փարիզի հայկական համայնքում, շուրջ 6 տարի եղել է Մայր Աթոռի փոխդիվանապետը: Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Պարթև եպս. Բարսեղյանը ողջունեց ամենքին և իր օրհնությունը և բարեմաղթանքները հղեց ներկաների: Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին էջմիածնի Մայր Տաճարում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ, թեմակալ այլ առաջնորդների հետ միասին, եպիսկոպոսության աստիճանի էր արժանացել նաև Գեղարքունյաց թեմի առաջնորդը: